Հակադարձ կապ, որևէ համակարգի աշխատանքի արդյունքների ազդեցությունը նույն այդ համակարգի հետագա աշխատանքի բնույթի վրա։ Համակարգի գործադիր օրգանի գործողության արդյունքների մասին ինֆորմացիան hակադարձ կապի շղթայով մտնում է կառավարող օրգան։ Այդ ինֆորմացիայի հիման վրա կառավարող օրգանը արտադրում է ճշգրտող, շտկող ազդանշաններ։ Հակադարձ կապը հնարավորություն է տալիս կառավարման պրոցեսում օգտագործել տվյալ պարագաներում օբյեկտի փաստացի վարքի մասին ինֆորմացիան։ Տարբերում են բացասական հակադարձ կապ, որը օբյեկտը հավասարակշռությունից շեղվելու դեպքում չեզոքացնում է այդ շեղումը, և դրական հակադարձ կապ, որը նպաստում է այլ հավասարակշռված վիճակի անցնելուն կամ առաջացնում հեղեղային պրոցես։ Հակադարձ կապը կիբեռնետիկայի առավել կարևոր հասկացություններից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 58 CC-BY-SA-icon-80x15.png