Հալիվորի կամուրջ, Իշխանագետն ու իր վտակները ներառում են չորս քարաշեն կամուրջ (Տողի կամ Թաղլարի, Հալիվորի, Հայկազնի, Հաթամի), որոնցից է Հալիվորի միաթռիչք կամուրջը, որը պահպանվում և գործում է[1]։

Հալիվորի կամուրջ
Երկիր Արցախ
ՏեղանքԱրցախի Հանրապետություն
Տեսակկամուրջ
Նյութքար
Թռիչքների քանակԵրկարությունը 11 մետր է, լայնութունը` 3, բարձրույթունը` 5
Կառուցվել է18-րդ դարում
Երկարություն20 մետր
Լայնություն3 մետր
Բարձրություն9 մետր
Բացման տարեթիվ1835

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Կամուրջը Թաղլարի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ։ Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն, 9 մետր բարձրություն։ Կամարային բացվածքի լայնությունը 9 մետր է։ Կամրջի թռիչքի երկարությունը 11 մետր է, լայնութունը` 3, իսկ բարձրույթունը` 5։ Կամրջի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ այն կառուցվել է մելիք Եգանի օրոք` 18-րդ դարում։

Տեղանքից ելնելով՝ նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղլարի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ներքև է հանդիպակաց կողմի խելից։ Հին կամրջից մնացել է աջակողմյան խելի զանգվածը, որը գտնվում էր մոտ 50 մետր վերև` համեմատաբար ավելի հարմար դիրքում։ Թաղլար կամուրջը ձորակի նշանավոր հուշարձաններից է։ Այն կառուցված է անտաշ քարի բեկորներով, ամուր կրաշաղախով, մեկ լայն կամարով, որի խելերը հենվում են գետի ափերի ժայռերին։

Մատուռ խմբագրել

Կառույցը 10-րդ դարի է և գտնվում է Կաքավավանքից 1,5-2 կմ հյուսիս-արևմուտք՝ Իշխանագետի ձախ ափին՝ այժմյան ադրբեջանական Գյումշաթլու գյուղին կից բլրակի գագաթին։ Մատուռը ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է, որի թաղը ամբողջությամբ փլված է, իսկ կողային պատերն ամբողջությամբ պահպանվում են։ Մատուռին հարակից բլրագագաթին երևում են վատ պահպանված արձանագրություններով գերեզմանաքարեր, ջարդված խաչքարերի բեկորներ, սրբատաշ որմերի մասնիկներ։

Արզումանի մատուռ խմբագրել

Արզումանի մատուռը չնայած ուշ շրջանի կառույց է, բայց ամբողջությամբ պահպանվել է։ Սրբատաշ քարերով պատերում կան վեց որմնաշարեր, պատուհաններ։ Քիվերը, դուռը, լուսամուտները զարդաքանդակված են։ Մատուռի մոտ կա քարաշեն աղբյուր և արտադրական բնույթի կառույցներ։

Գրիգոր Լուսավորչի կացարան խմբագրել

Գրիգոր Լուսավորչի կացարանը նաև հայտնի է որպես ճգնավորի կացարան։ Ժայռի մեջ գտնվող կացարանը գտնվում է Թաղլարի արևելյան մասում, քերծի տակ։ Ավանդությունը պատմում է, որ Գրիգոր Լուսավորիչը հայոց արևելից նահանգներում շրջագայելիս իջևանել է այստեղ, իսկ երբ նա մեկնել է, երկնքից լույս է ծորացել նրա գիշերած տեղում, և այդ օրվանից տեղանքը կոչվել է Գրիգոր Լուսավորիչ, դարեր շարունակ տեղացիների կողմից ընկալվել է որպես ուխտատեղի, սրբավայր։

Արձանագրություն խմբագրել

Շինարարական կիսավեր արձանագրությունը գտնվում է հյուսիսարևմտյան խելի պատին ագուցած 60x50 սմ մեծությամբ սպիտակ թերթաքարի վրա։

...յիշատակ...
...կամուրջըս Յարութիւ
նի։ Մդ։ Գեվ
...Շինեցի։ Իմ
ծնողաց։ Օվ ա(ն) ցն-
ի ա(ստուա)ծ ողորմա ասի
Թ(վին) ՌՄԶԴ (1835)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան. էջեր 105–107. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)