Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից

Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից (անգլ.՝ The Horrors of Aleppo, Seen by a german eyewitness), Մարտին Նիպագեի՝ 1917 թվականին Լոնդոնում հրատարակված գիրքն է։

Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից
անգլ.՝ The horrors of Aleppo, seen by a German eyewitness
Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից.jpg
ՀեղինակՄարտին Նիպագե
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր26
Հրատարակման վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ1917
OCLC505998574
Թվային տարբերակarchive.org կայքում

Գրքի մասինԽմբագրել

Մարտին Նիպագեի այս դիմում-գրքույկը «Հալեպի սարսափները. գերմանացի ականատեսի կողմից» հայերի կոտորածների մասին գերմանացի ականատեսների առաջին փաստաթղթերից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է ֆր.՝ Quelques documents sur le sort des Armeniens en 1915 ժողովածուի 3-րդ պրակում, ապա Բրայսի ժողովածուի ֆրանսիական հրատարակության մեջ, նոր փաստաթղթերի բաժնում։ Նիպագեի դիմումը գերմաներեն լույս է տեսել առանձին գրքույկով 1919 թ.։ Գրքույկում նա ընդգծել է, որ Մոսուլի, Ալեքսանդրետի, գերմանական հյուպատասորանների հաշվետվություններում կան բազմաթիվ փաստեր թուրքական կառավարության հայ ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու ծրագիրն իրականցանելու համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հալեպ հասած հայ տարագիրների իրավիճակը, նրանց նկատմամբ տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ Հալեպից այն կողմ գնացողների համար կյանքի ապահովությունն այլևս բացառվում էր։ Նա անդրադարձել է նաև մուսուլմանների մի հատվածին, ովքեր դատապարտել են նման ոճրագործ քայլերը, վերջինիս սադրիչներին։ Անգամ տեղեկացրել է, որ որոշ կրոնական գործիչներ այն տեսակետն են արտահայտում, որ հայերի նկատմամբ տարվող այս քաղաքականությունը գալիս է ոչ այնքան թուրքերից, որքան գերմանացի սպաներից։ Մարտին Նիպագեն նշել է, որ թուրքական կառավարությունը խոչընդոտում է միսիոներների, գթության քույրերի և այլ բարեգործական ընկերությունների հայ տարագիրների օգնություն ցուցաբերելու ցանկացած քայլ։

ՀեղինակԽմբագրել

Մարտին Նիպագե (1886-1963). գերմանացի ուսուցիչ, հայկական ջարդերի ականատես։ Մ. Նիպագեն 1915 թվականի սեպտեմբերին Բեյրութից մեկնել է Հալեպ, որտեղ աշխատել է գերմանական տեխնիկական դպրոցում՝ որպես բարձր որակավորում ունեցող ավագ ուսուցիչ։ Նա Հալեպում ականատես է եղել հայ տարագիրների ստվար զանգվածների համակենտրոնացմանը, որտեղից նրանք կառավարության հրամանով աքսորվել են Դեր Զոր, Մեսքենե, Ռաս ուլ-Այն՝ վերջնականապես դատապարտվելով մահվան։ Նա անձամբ այցելել է վրանաքաղաքներ, տեսել այնտեղ տիրող ծանր վիճակը։ Ականատես լինելով ու ուսումնասիրելով դեպքերը՝ 1915 թվականի սեպտեմբերին Մարտին Նիպագեն Հալեպից զեկուցագիր է ներկայացրել իր կառավարոււթյանը հայերի ծանր վիճակի վերաբերյալ։ Նա իր և իր կոլեգաների պարտքն է համարում տեղեկացնել հայերի հետ կատարվող դեպքերին՝ ակնկալելով որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։

Քաղվածքներ գրքիցԽմբագրել

  Հալեպ վերադառնալով ես սարսափով իմացա, որ սկսվել է հայերի կոտորածների մի նոր ժամանակաշրջան, շատ ավելի ահավոր, քան Աբդուլ Համիդի ժամանակ է եղել, որը նպատակ ուներ ամբողջովին ոչնչացնել հայ ժողովրդին` խելացի, աշխատասեր, առաջադիմության ծարավի այդ ժողովրդին։  
  Մենք մեր պարտքն ենք համարում հայտարարել, որ մեր դպրոցի աշխատանքը կզրկվի ամեն մի բարոյական հիմքից, եթե գերմանական կառավարությունը հնարավորություն չորոնի վերջ տալու այն դաժանություններին, որոնք կրում են սպանված հայերի կանայք ու երեխաները։  


ԾանոթագրություններԽմբագրել