Հադրութի բարբառ, հայերենի Ս ճյուղի բարբառներից մեկը։

Խոսվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Կատարում է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժ (բ→պ)[1]։

Ըստ ձևաբանական դասակարգման՝ պատկանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագր. դասակարգման՝ արևելյան խմբակցության Ղարաբաղ-Շամախիի կամ ծայր հյուսիսարևելյան միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի ենթաբարբառն է։ Խոսվել է ԼՂ Հադրութի շրջանում, այժմ խոսվում է Հայաստանի տարբեր շրջաններում վերաբնակվող հադրութցիների շրջանում։

Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու, ի, ը, է։ Գրաբարի ձայնեղ բաղաձայնները վերածվել են խուլերի, առկա են գյ, կյ, քյ քմայինները։ Շեշտակիր ո և ու սովորաբար դարձել են ա, անշեշտ դիրքում‘ ու։ Բառասկզբի ո շեշտի տակ դարձել է վըէ (ոսկի > վըէսկէ)։ Ի հիմնականում դարձել է է, ըէ։ Հոգնակիակերտ մասնիկներն են էր, նէ, քյ, օր։ Գոյականների մեծ մասը ենթարկվում է ու (որոշյալում‘ էն), ինչպես նաև ա, ան, օ, ց հոլովումներին։ Էական բայի ձևերն են ըմ, ըս, ա, ըքյ, ըք, ըն, ի, իր, ար, իքյ, իք, ին։ Հարկադրականի մասնիկն է բիդի։ Պարզ ձևերի ժխտականը կազմվում է վէչ մասնիկով։ Լայն կիրառություն ունեն երկրորդական բաղադրյալ ժամանակները։

Գրականություն խմբագրել

  • Պողոսյան  Ա. Մ., Հադրութի բարբառը, Երևան, 1965։
  • Դավթյան Կ., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Երևան, 1966։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 163.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 43