Սուրբ Խաչ կամ Հագիգադար (ռումիներեն՝ Mănăstirea Hagigadar «Ցանկությունների վանք»), հայ առաքելական վանք Ռումինիայի Սուչավա ժուդեցի Բուլայ (ro) գյուղում։ Գտնվում է E85 ավտոմայրուղու մոտ, Սուչավա քաղաքից դեպի հարավ 3 կմ հեռավորության վրա։

Հագիգադար
ռումիներեն՝ Mănăstirea Hagigadar
Հագիգադարի Սուրբ Վերափոխման եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ՏեղագրությունՌումինիա գ. Բուլայ (ro), Ռումինիա
ԹեմOrdinariate of Armenian Rite in Romania?
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1512
Ներկա վիճակվերանորոգված
Ժառանգության կարգավիճակՌումինիայի ազգային պատմական հուշարձան[1]
ԱռաջնորդԱստվածատուր Տոնավաճյան
Հիմնադրված1512
Առաջին հիշատակում1513
Քարտեզ
Քարտեզ
 Hagigadar monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վանքի կառուցումն իրականացվել է 3 փուլերով՝ 1512-1513 թվականներին, 17-րդ դարի և 19-րդ դարերի երկրորդ կեսին։ Ավանդության համաձայն՝ վանքը կառուցվել է հաջող գործարք կատարած երկու գործարար եղբայրների կողմից՝ ի նշան երախտագիտության Սուրբ Աստվածածնին։ Կառուցելով վանքը բլրի գագաթին՝ նրանք այն անվանում են Հաճկատար («հաճոյից կատար»)։

Այնուհետև ասվում է, որ Դրագան Դանովակ անունով մի նախրապան Բոգդան Կույր իշխանի օրոք կառուցել է Հաճկատար հայկական վանքը։

Հրաշքներ գործող Աստվածամոր պատկերի մասին ավանդությունը մեծ թվով ուղղափառ և կաթոլիկ ուխտավորների բերում է «Ցանկություների եկեղեցի», որտեղ նրանք աղոթում են որևէ գործ ձեռնարկելուց կամ շինարարություն սկսելուց առաջ կամ հայցում են հիվանդությունների ապաքինում՝ ծնկաչոք բարձրանալով դեպի վանքը տանող բլուրը[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Հագիգադարը մտնում է Սուչավա ժուդեցի պատմական հուշարձանների ցանկի մեջ և ըստ որի ստացել է SW-II-AA-05 504 կոդը։ Կրոնական համալիրը կազմված է երկու միավորներից՝

  1. Սուրբ Վերափոխման եկեղեցի (ռումիներեն՝ Biserica "Adormirea Maicii Domnului"), կառուցված է 1512 թվականին, կոդը՝ SV-II-m-A-05504.01։
  2. Համալիրի պարիսպները (ռումիներեն՝ Zidul de incintă), կառուցված է 1512 թվականին, կոդը՝ SV-II-m-A-05504.02։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1997 թվականին ազգությամբ թաթար ռումինացի Կադրի Աբիբուլա ռեժիսորը «Հայկական վանքեր. Հագիգադար» ֆիլմ է նկարել Հագիգադար վանքի մասին[3]։
  • 2013 թվականին Հայփոստը և Ռումինիայի փոստը համատեղ ուժերով թողարկել են Հաճկատարի հիմնադրման 500-ամյակին նվիրված փոստային նամականիշ[4]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Dr. Zareh Baronian - "Biserici armene, monumente de artă, din Moldova". În "Biserica Ortodoxă Română" nr. 11-12/1969, pag. 1222-1235.
  • E.I. Emandi, V. Cucu, M. Ceaușu - "Ghid de oraș. Suceava" (Ed. Sport Turism, București, 1989)