Հաաբեռստի դաստակերտ (էստ․՝ Haabersti mõis, գերմ.՝ Habers), քաղաքային դաստակերտ Էստոնիայում։ Երկար տարիներ այն պատկանել է Տալլին քաղաքին։

Դաստակերտ
Հաաբեռստի դաստակերտ
էստ․՝ Haabersti mõis
գերմ.՝ Habers
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ Հաաբեռստի դաստակերտը հիմնադրվել է 17-րդ դարում։ 1561 թվականից դաստակերտի շրջակա տարածքները լատիներեն կոչվում էին «Habris», այդ անվանումից կարելի է ենթադրել, որ Հաաբեռստի դաստակերտը XVI դարի վերջին արդեն գոյություն ուներ։

Հաաբեռստի դաստակերտի էին պատկանում Վիեմեիստրի, Կադակա, Յառվակյուլա, Կակումյաե, Մուստյիե և մի շարք այլ գյուղեր, որոնք գրեթե բոլորն այսօր Տալլինի միկրոշրջաններ են։

Մինչ 1817 թ-ը դաստակերտն պատկանում էր Ռևելի (այժմ՝ Տալլին) ոստիկանությանը։ 1817 թ. ավատատիրական կարգերի վերացումից հետո, վախենալով, որ գյուղացիները կտեղափոխվեն քաղաք, դաստակերտը դառնում է Կեյլա ծխի մաս, թեև շինությունը շարունակում է մնալ քաղաքի սեփականությունը։

Հաաբեռստի դաստակերտի գլխավոր մասնաշենքը հավանաբար կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։ Գլխավոր մասնաշենքի ու դաստակերտի մյուս շինությունների ավերակներն պահպանվում էին մինչև 2001 թ-ը, երբ դրանք ոչնչացվեցին, որպեսզի չխանգարեն նոր շենքի շինարարությանը։ Ներկայումս դաստակերտից մնում են միայն մի քանի ծառեր։

Արտաքին հղումներ խմբագրել