ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն, ստեղծվել է 1998 թվականին' Երկրագործության (1956) և Բույսերի պաշտպանության (1933) ԳՀԻ-ների միավորմամբ։

Խնդիրներ խմբագրել

Հիմնական խնդիրներն են ցորենի, կարտոֆիլի, բազմամյա խոտաբույսերի սերմնաբուծությունը, սերմնարտադրությունը, գյուղատնտեսական մշակաբույսերի առավել բերքատու, բարձրորակ և հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն սորտերի ստեղծումը, դրանց մշակության արդյունավետ տեխնոլոգիաների մշակումը, գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառների վնասատուների տեսակային կազմի, կենսակերպի, դրանց պատճառած վնասի բնույթի ու չափի բացահայտումը, բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցների մշակումը։ Ունի ընտրասերման, ագրոտեխնիկայի, սերմնաբուծության, կարտոֆիլաբուծության բաժիններ և ագրոէկոլոգիայի, ճառագայթակենսաբանության, կենսաքիմիայի, ագրոքիմիայի, պայքարի նորագույն եղանակների, միջատաթունաբանության, բուսաախտաբաՆության, հերբոլոգիայի, անտառի պաշտպանության, պայքարի կենսաբանական եղանակների, պեստիցիդների մնացորդների որոշման լաբորատորիաներ։

Ստեղծվել են գյուղատնտեսական մշակաբույսերի 40-ից ավելի սորտեր, մշակվել հողօգտագործման և բերքատվության բարձրացման արդյունավետ եղանակներ։ Բացահայտվել են Հայաստանում տարածված վնասատուների տեսակային կազմը, մոլախոտերը, բույսերի հիվանդությունները և մշակվել են դրանց դեմ պայքարի առավել արդյունավետ և անվտանգ միջոցառումներ՝ մարդկանց ու շրջակա միջավայրի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։