Հայաստանի վարչական դատարան

(Վերահղված է ՀՀ Վարչական դատարանից)

Հայաստանի վարչական դատարան, Հայաստանի դատական համակարգում գործող դատական մարմին, որը քննում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերը, այսինքն այն վեճերը, որոնց մի կողմում վարչական լիազորություններով օժտված մարմին է, մյուս կողմում՝ մասնավոր իրավունքի սուբյեկտ[1]։

Հայաստանի Վարչական դատարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Գարեգին Նժդեհի, 23
Կոորդինատներ40°09′09″ հս․. լ. 44°29′40″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀայաստանի Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԱրգիշտի Ղազարյան[1]
Սկսած2010 թվականի դեկտեմբերի 13-ից[1]

Պատմություն

խմբագրել

ՀՀ Վարչական դատարանը ձևավորվել և գործում է 2008 թվականի հունվարի 1-ից[1]։

Իրավասություն

խմբագրել

ՀՀ Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, որոնց թվում են[1]՝

  1. հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճեր,
  2. վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով,
  3. հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը,
  4. վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից։

Ընդ որում, ՀՀ Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը[1]։

Դատավորներ

խմբագրել

ՀՀ Վարչական դատարանը կազմված է դատարանի նախագահից և 16 դատավորից[2].

Նստավայրեր

խմբագրել

ՀՀ Վարչական դատարանը ունի յոթ նստավայր հետևյալ հասցեներով[1].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Հայաստանի վարչական դատարանի պաշտոնական էջը».
  2. «ՀՀ վարչական դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.