Սերգեյ Սեդրակի Մկրտչյան (օգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1911, Աշխաբադ, Transcaspian Oblast, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1974(1974-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956 թ.), պրոֆեսոր (1955 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Սերգեյ Մկրտչյան
Ծնվել էօգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1911
Աշխաբադ, Transcaspian Oblast, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 26, 1974(1974-08-26) (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան
Գիտական աստիճանպրոֆեսոր, ակադեմիկոս և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Կարմիր Աստղի շքանշան Ստալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

1932 թվականին ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական (հետագայում՝ նավթի) ինստիտուտը։ 1932-1942 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի երկրաբանական վարչությունում որպես երկրաբանա-հետախուզական ջոկատների պետ և տեխնիկական ղեկավար, իսկ 1943-1947 թվականներին՝ գլխավոր ինժեներ և պետի տեղակալ։ 1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ համակարգում, նախ՝ երկրաբանական գիտությունների ինստիտուտի սեկտորի վարիչ, 1950-1963 թվականներին և 1971-1974 թվականներին՝ տնօրեն։ 1961 - 1967 թվականներին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս քարտուղար, 1967-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։ Մկրտչյանը աշխատանքային գործունեությանը զուգընթաց դասախոսել է Երևանի համալսարանում։ Աշխատություններում լուսաբանել է օգտակար հանածոների առաջացման ու տեղաբաշխման օրինաչափություններին՝ մագմատիզմին և երկրաբանական պատմությանը վերաբերող մի շարք պրոբլեմներ։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ կատարված երկրաբանական հետազոտությունները հնարավորություն ընձեռեցին հիմնավորել և ՀԽՍՀ ընդերքում բացահայտել հարուստ բնական ռեսուրսներ։ Մկրտչյանը մասնակցել է «Հայկական ԽՍՀ երկրաբանություն» բազմահատոր հիմնարար հրատարակության կազմման աշխատանքներին և խմբագրել այն։ Մասնակցել է Միջազգային երկրաբանական կոնգրեսի XXII (Հնդկաստան, 1964 թ.), XXIII (Չեխոսլովակիա, 1968 թ.) և XXIV (Կանադա, 1972 թ.) նստաշրջանների աշխատանքներին[1]։

ՊարգևներԽմբագրել

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1950 թ.)։

Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 644