Հովհաննես Վարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Կիմի Վարյան (ապրիլի 25, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։
Հովհաննես Վարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Գյումրի |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1979-1981 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը։
- 1982-1987 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ռոստովի ակադեմիան։
Ծառայությունը զինված ուժերում և ոստիկանությունում
խմբագրել- 1975-1977 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- 1978 թ. ապրիլին ընդունվել է ծառայության ԽՍՀՄ ՆԳՆ համակարգ որպես շարքային։
- 1996 - 2003 թթ. - ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։
- 2003 - 2006 թթ. - ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ։
- 2009 - 2011 թթ. - ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետ։
- 2011 թ. մայիս ամսից - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ։
Կոչումներ
խմբագրել- 24.05.1999 թ. շնորհվել է միլիցիայի գեներալ-մայորի կոչում։
- 14.04.2006 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում։
- 2003 թ. շնորհվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը.
Պարգևներ
խմբագրել- 1998 թ. - Մարտական ծառայության մեդալ,
- 1989 թ. - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
- 2003 թ. - «Արիության» մեդալ (ԼՂՀ),
- 1997 թ. - ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
- 2003 թ. - ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
- 2004 թ. - ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
- 2013 թ. - ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ,
- 2004 թ. - ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ,
- 2010 թ. - ՀՀ Ոստիկանության «Մարտական զորակցության համար» մեդալով,
- 2011 թ. - ՀՀ Ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալ և այլ մեդալներ։
- 2011 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ[1]։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։