Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 1919
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 1919, Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որոնք կայացել են 1919 թվականի հունիսի 4-ին։
Այդ ընտրությունները դարձան Հայաստանի պատմության մեջ խորհրդարանական առաջին ընտրությունները, երբ Հայաստանի Հանրապետությունը արդեն մեկ տարեկան էր։ Մինչև այդ ընտրությունները գործում էր Հայաստանի Հանրապետության պառլամենտի՝ Խորհրդի 1-ին գումարումը, սակայն այն կազմավորվել էր ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 անդրկովկասյան թուրքերի ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր։ Դրա պատճառն այն էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/A_ballot_of_Muslim_non-partisan_group_%281919%29.jpg/220px-A_ballot_of_Muslim_non-partisan_group_%281919%29.jpg)
1919 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։ ՀՅԴ-ն, որն իշխող ուժն էր Հայաստանում և բացահայտ հաղթեց այդ ընտրություններում (մեծությամբ երկրորդ ուժի՝ Հայ ժողովրդական կուսակցության բոյկոտի պայմաններում), ներկայացրել էր 120 հոգանոց ցուցակ[1]։ Այդ ընտրությունների մասին ժամանակին հայկական թերթերը ընդարձակ անդրադարձ են կատարել՝ դրանք որակելով ազատ և արդարից մինչև կեղծված։
Արդյունքներ
խմբագրելԿուսակցություն | Ձայներ | % | Տեղեր | |
---|---|---|---|---|
Հայ Յեղափոխական Դաշնակցություն | 230,772 | 89.0 | 72 | |
Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն | 13,289 | 5.1 | 4 | |
Մուսուլմանական անկուսակցական խմբակի[2] | 9,187 | 3.5 | 3 | |
Անկախ գյուղացիների միություն | 4,224 | 1.3 | 1 | |
Քրդեր | 1,305 | 0.5 | 0 | |
Հայ ժողովրդական կուսակցություն | 481 | 0.2 | 0 | |
Ասորիներ | 173 | 0.0 | 0 | |
Ընդհանուր | 259,431 | 100 | 80 | |
Մասնակցություն | 71.2 | |||
Աղբյուր՝ Nohlen et al. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրությունները. 1919թ, հունիս Արխիվացված 2017-07-24 Wayback Machine
- ↑ Yalanuzyan, Mikael (28 մայիսի 2021 թ.). «The 1919 National Elections». EVN Report.
Գրականություն
խմբագրել- Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջեր 292-298