ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետը կազմավորվել է 2008 թ, Ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Ագրոբիզնես և շուկայաբանություն
- Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում
- ԱՊՀ խորհրդատվություն և տեղեկատվություն
- Ապահովագրական գործ
- Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն։
Ֆակուլտետը սերտ կապեր ունի Տեխասի A&M համալսարանի ծրագրով գործող Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ԱՈւԿ) հետ։