Կրուցիատա Սոսնովսկու
Կրուցիատա Սոսնովսկու | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cruciata sosnowskyi
|
Կրուցիատա Սոսնովսկու (լատին․՝ Cruciata sosnowskyi), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԽիտ ցցված մազիկներով ծածկված բազմամյա խոտաբույս է։ 5-10 սմ բարձրությամբ ցողունը փռված է և տարածված։ 4-7 մմ երկարությամբ և 2-3 մմ լայնությամբ տերևները խիստ մոտեցած օղակներով են, ձվաձև կամ ձվաձև երկարավուն։ Ծաղիկները համարյա հավասար են տերևներին և խմբված են ծաղկաբույլերում, կիսահովանոցներում։ Պսակը կանաչավուն դեղին է[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է միայն Գեղամի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ՝ Սևսար)։ Հանդիպում է Հյուսիսային Կովկասում (Բալկարիա, Օսեթիա)[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ծովի մակարդակից 3100-3200 մ բարձրությունների վրա, ալպյան գոտում, քարաթափվածքներին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղակալում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
խմբագրելԿրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Կլիմայի և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.