Կրոնշտադտի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Կրոնշտադտի փողոց (ռուս.՝ Кронштадтская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է «Զինվորական փառքի քաղաք» Կրոնշտադտի անունով։ Սկիզբ է առնում Մագնիտոգորսկի փողոցից և ավարտվում Կունդրյուչյա գետի մոտ։ Երկարությունը 1000 մետր է։

Կրոնշտադտի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1000 մետր
Անվանվել էԿրոնշտադտ
Փոստային ինդեքս346359

Նկարագրություն

խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Կրոնշտադտի փողոցը սկսվում է Մագնիտոգորսկի փողոցից, հատում է Կրուպսկայայի, Ռոզա Լյուքսեմբուրգի, Լիբկնեխտի փողոցները և, ընթանալով Կունդրյուչյա գետին գրեթե զուգահեռ, ավարտվում նրա ափին։ Փողոցի երկարությունը 1000 մետր է։

Օկտյաբրսկայա փողոցի փոստային դասիչն է՝ 346359։

Փողոցն անվանվել է Ռուսաստանի նավահանգստային քաղաքներից մեկի՝ Կրոնշտադտի պատվին, որը գտնվում է Ֆիննական ծոցում՝ Կոտլին կղզու և հարակից փոքր կղզիների վրա։ 1990 թվականին քաղաքի պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ«Համաշխարհային ժառանգության» ցուցակում, որպես Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի և շրջակա հուշարձանների մաս։ 2009 թվականին Կրոնշտադտն արժանացել է «Զինվորական փառքի քաղաք» կոչմանը։

Կրոնշտադտի փողոցի սկզբնամասում (թիվ 5) ժամանակին եղել է Անդրեաս առաքյալ եկեղեցին։ Այն կառուցվել է 1872 թվականին Անդրեյ Սուլինի ծոռան՝ Վերա Անդրեևնա Յուդինայի միջոցներով, որը Սուլինների տոհմական տունը զոհաբերել էր Սուլինովսկու գյուղացիական համայնքին՝ այնտեղ սուրբ Անդրեաս առաքյալի անվան եկեղեցի կառուցելու համար։ Եկեղեցին ունեցել է երեք կողմնասեղան։ Գլխավորը նվիրված էր սուրբ Անդրեաս առաքյալին, հարավայինը, որը կառուցվել է 1898 թվականին, հանուն սուրբ Պանտելեիմոնի է, իսկ հյուսիսայինը, որը նույնպես կառուցվել է 1898 թվականին, հանուն Սուրբ Աստվածածնի գովաբանության։

1963 թվականի օգոստոսի 4-ին տաճարը փակվել է և ծիսակատարություններ այնտեղ այլևս չեն անցկացվել, եկեղեցական սպասքն ու սրբապատկերները տեղափոխել են Կազաչի գյուղի Սուրբ Աստվածածնի տաճար։ 1966 թվականին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որից էլ այն քանդվել է։

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Кудрявцев В. Андреевская церковь при поселке Сулиновском //Кудрявцев В. Сулинская земля: страницы истории. – Ростов-н/Д, 1999. – с. 134-142
  • Сулинский краевед: Историко-культурный ежегодник. Вып. 1. – Красный Сулин, 1996. – с. 11 Мякинченко В. Истоки //Криница. – 2003. – 18 сент.

Արտաքին հղումներ

խմբագրել