Էստոնիան Եվրոպայի ամենանվազ կրոնականացված պետություններից մեկն է[1], որի բնակչության մոտ 70 %-ն իրեն համարում է ոչ կրոնական։ Կրոնականացված բնակչության թվում գերիշխում են լյութերական և ուղղափառ քրիստոնյանները։

Համաձայն վերջին 2010 թվականի հարցումների[2]` Էստոնիայի քաղաքացիների 18 %-ը պատասխանել է, որ «իրենք հավատում են Աստծու գոյությանը», այն դեպքում, երբ 50 %-ն ասել է, որ «հավատում են որոշակի ոգու կամ կենդանի ուժի գոյությանը» և 29 %-ը, որ «չի հավատում որևէ տեսակի ոգու, աստծու և կենդանի ուժի»։ Ըստ այս հարցման՝ Էստոնիան Եվրոպական Միության 25 անդամներից ամենաքիչ կրոնականացվածն է։ Gallup-ի կողմից 2006-2008 թվականներին անց կացված հարցումները ցույց են տալիս, որ էստոնացիների 14 %-ն է դրական պատասխանել «Արդյո՞ք կրոնը կարևոր դեր ունի Ձեր առօրյայում» հարցին, որով նվազագույն արդյունքն ունի 143 հարցված երկրների շրջանակում[3]։

Բնակչության ամեն 3-րդից պակաս մարդ իրեն համարում է հավատացյալ, որոնցից մեծամասնությունը Լյութերական է, այն դեպքում, երբ ռուս փոքրամասնությունը դավանում է արևելյան ուղղափառություն։ Գիշերահավասարի հնագույն ավանդույթները (ինչպես սբ. Հովհաննեսի տոնը) անց է կացվում մեծ հարգանքով։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության այն մասը, ովքեր իրենց պատկան են համարում որևէ կրոնի[4].

Նաև կան քիչ թվով բողոքականություն, հուդայականություն և բուդդայականություն դավանողներ։ Maavalla Koda (Taaraism) կազմակերպությունը միավորում է ավանդական բնապաշտական կրոնների հետևորդներին[5][6]։ Ռուսական նորհեթանոսական «Vene Rahvausu Kogudus Eestis» կազմակերպությունը գրանցված է Տարտու քաղաքում[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Is Estonia really the least religious country in the world?». The Guardian. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
  2. Biotechnology report 2010 p.383
  3. Crabtree, Steve; Pelham, Brett (2013 թ․ դեկտեմբերի 9). «What Alabamians and Iranians Have in Common». The Gallup Organization. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Statistical database: Population Census 2000 – Religious affiliation». Statistics Estonia. 2002 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
  5. Ahto Kaasik. «Old estonian religions». Maavalla Koda. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Barry, Ellen (2008 թ․ նոյեմբերի 9). «Some Estonians return to pre-Christian animist traditions». The New York Times.
  7. «Uut usuühendust juhib ülemvaimulikuna Vene Erakonna Eestis poliitik». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.