Ռեակտիվ շարժում, անվանում են այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ։ Մարմնից անջատված մասը կարող է լինել ինչպես պինդ մարմին, այնպես էլ հեղուկ կամ գազ։ Հեղուկի արտանետման դեպքում առաջացող ռեակտիվ շարժումը կարելի է դիտել տարբեր տեսակի փորձերով։ Նյուտոնի օրենքները թույլ են տալիս բացատրել այդ շարժումը։

Ի տարբերություն շարժման մյուս տեսակների` ռեակտիվ շարժումն առաջանում է առանց շրջապատի մարմինների հետ փոխազդեցության։ Դրա պատճառը համակարգի առանձին մասերի փոխազդեցությունն է։

Ռեակտիվ շարժման սկզբունքով են աշխատում ռեակտիվ շարժիչները, որոնք տեղադրված են ինքնաթիռներում և հրթիռներում։ Ռեակտիվ շարժիչը մի սարք է,որից մեծ արագությամբ դուրս են նետվում վառելանյութի այրումից առաջացած գազերը։ Դրա հետևանքով հրթիռը կամ ինքնաթիռը,որի վրա տեղակայված է ռեակտիվ շարժիչ, շարժվում է գազի հոսքի ուղղությանը հակառակ ուղղությամբ։ Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերից`պատյանից և վառելանյութերից։ Պինդ վառելանյութով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ,իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում`կերոսին կամ հեղուկի ջրածին։ Հրթիռի պատյանն ունի ելքի փողակ`մեկ կամ մի քանի անցքով,որոնցից շատ մեծ`մինչև 4կմ/վ արագությամբ դուրս են նետվում այրման արգասիքները`բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել