Կրոաջինգոլոնգ (անգլ.՝ Croajingolong National Park), ազգային պարկ Ավստրալիայի հարավ-արևելքում՝ Վիկտորիա նահանգում։

Կրոաջինգոլոնգ
Croajingolong National Park
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱվստրալիա Ավստրալիա
Կոորդինատներ37°37′00″ հվ. լ. 149°28′00″ ավ. ե.HGЯO
Տարածք875 կմ²
Հիմնադրված է1979
Կայքparkweb.vic.gov.au/1park_display.cfm?park=99
Քարտեզ
 Croajingolong National Park Վիքիպահեստում

1977 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Մարդ և բնություն» նախագծի շրջանակներում ստեղծվում է այս ազգային պարկը՝ նախկին Նադգի արգելոցի տեղում (անգլ.՝ Nadgee Nature Reserve

Աշխարհագրություն խմբագրել

Ազգային պարկը գտնվում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։

Նրա կազմում են մտնում արևադարձային կլիմայական անտառներ, ջրային ռեսուրսներ և գրանիտե գագաթներ։ Կրոաջինգոլոնգ ազգային պարկիի տարածքը կազմում է մոտ 875 քառակուսի կիլոմետր։

Նա ներառում է նաև նախկին Նադգի արգելոցը և ընդհանուր կազմում է 1010 քառակուսի կիլոմետր տարածք։ Ազգային պարկը գտնվում է Մելբուրն քաղաքից դեպի արևելք 450 կմ հեռավորության վրա և 500 կմ դեպի հարավ Սիդնեյ քաղաքից։

Արգելոցային այս տարածքի ամենամոտ բնակավայրը Մալլակուտա քաղաքն է։ Անձրևներից հետո քաղաքի բոլոր ճանապարհները դառնում են անանցանելի։ Գտնվում է ծովի մակարդակից 472 մետր բարձրության վրա։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Կրոաջինգոլոնգ ազգային պարկը իր կենսաբազմազանությամբ նման է Հարավային Աֆրիկայի բնական միջավայրին։ Այգում աճում են մոտ 1000 տեսակի բույսեր, որոնցից 90-ը էնդեմիկ են Ավստրալիայի համար։

Ազգային պարկում բնակվում են մոտ 52 տեսակի կաթնասուններ և 26 տեսակի սողուններ։ Հատկապես մեծ է առնետների և մարկամնկերի թիվը։ Այստեղ են հանգրվանում նաև շատ բնադրող թռչուններ։

Այգում տարածված են նաև մոտ 300 տարբեր տեսակի թռչուններ։ Թռչուններից ընդամենը 40-ն են չչվող, իսկ մյուսները տարվա ընթացքում տեղաշարժվում են։ Սողունները տարածված են չորային տարածքներում, իսկ ճահիճներում՝ երկկենցաղները։

Այգու անտառներում տարածված են նաև 6 տեսակի բվեր։ Նրանց շարքում կան նաև հազվագյուտ հանդիպող ցամաքային թութակը (Pezoporus wallicus)։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոաջինգոլոնգ» հոդվածին։