Կրիշնա Կումարի Կոհլի (սինդհի՝ ڪرشن ڪماري ڪوهلي ուրդու՝ کرشنا کماری کوہلی, փետրվարի 1, 1979(1979-02-01), Tharparkar District, Mirpur Khas Division, Սինդ, Պակիստան), հայտնի է նաև իր մականունով՝ Կիշու Բաի, պակիստանցի քաղաքական գործիչ: 2018 թվականի մարտից Պակիստանի սենատի անդամ: Այս պաշտոնը զբաղեցնող առաջին հինդուիստ դալիտ կինն է: Հայտնի է կանանց իրավունքների համար և ստրկացման դեմ պայքարի քարոզարշավներով:

Կրիշնա Կոհլի
 
Կուսակցություն՝ Պակիստանի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Սինդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր փետրվարի 1, 1979(1979-02-01) (41 տարեկան)
Ծննդավայր Tharparkar District, Mirpur Khas Division, Սինդ, Պակիստան
Քաղաքացիություն Flag of Pakistan.svg Պակիստան
 
Պարգևներ

100 կին

ԿենսագրությունԽմբագրել

Կոհլին ծնվել է 1979 թվականի փետրվարի 1-ին[1] Նագարպարկար գյուղից սերող աղքատ ընտանիքում[2]: Երբ Կոհլին երեխա էր և 3-րդ դասարանի աշակերտուհի, նա և ընտանիքը երեք տարի գերի են եղել որպես կալանավորված բանվորներ Ումերկոտ շրջանի տերերին պատկանող մասնավոր բանտում[2][3]: Նրանք ազատ են արձակվել միայն ոստիկանների կողմից իրենց սեփականատիրոջ հողի վրա հարձակումից հետո: Նախնական կրթություն Կոհլին ստացել է Ումերկոտ շրջանում, այնուհետև՝ Միրպուր-Խաս շրջանում[1]:

Կոհլին ամուսնացել է 1994 թվականին, երբ տասնվեց տարեկան էր և սովորում էր իններորդ դասարանում[1]: Ուսումը շարունակել է ամուսնությունից հետո և 2013 թվականին սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Սինդի համալսարանից[2]:

2007 թվականին Կոհլին մասնակցել է Իսլամաբադում անցկացված երրորդ Մեհերգարհի մարդու իրավունքների երիտասարդ առաջնորդների ուսուցման ճամբարին, որտեղ ուսումնասիրել է Պակիստանի կառավարությունը, միջազգային միգրացիան, ռազմավարական պլանավորումը և տեղեկացել այն գործիքների մասին, որոնք կարող են կիրառվել սոցիալական փոփոխությունների համար[1]:

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Կոհլին միացավ Պակիստանի ժողովրդական կուսակցությանը որպես սոցիալական ակտիվիստ՝ պայքարելու Թար շրջանի մարգինալացված համայնքների իրավունքների համար: Նաև արշավներ է կազմակերպում կանանց իրավունքների համար, ստրկացման և աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ[3]: 2018 թվականին Պակիստանի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Սենատի կազմում որպես պահուստային տեղի համար Սինդից ընտրված Պակիստանի ժողովրդական կուսակցության թեկնածու[4][5]: Որպես սենատոր երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 12-ին[6]: Առաջին հինդուիստ դալիտ և երկրորդ հինդուիստ կինն է, որ ընտրվել է Սենատի կազմում Տաթնա Բհագվանդաս Չավլայից հետո[3]:

2018 թվականին BBC կողմից ներառվել է BBC 100 ազդեցիկ կանանց շարքում[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «In historic first, a Thari Hindu woman has been elected to the Senate»։ DAWN.COM։ 4 March 2018։ Վերցված է 4 March 2018 
  2. 2,0 2,1 2,2 Samoon Hanif (4 February 2018)։ «PPP nominates Thari woman to contest Senate polls on general seat»։ Dawn։ Վերցված է 4 March 2018 
  3. 3,0 3,1 3,2 Dawood Rehman (3 March 2018)։ «Krishna Kumari becomes first Hindu Dalit woman senator of Pakistan»։ Daily Pakistan Global 
  4. «LIVE: PML-N-backed independent candidates lead in Punjab, PPP in Sindh - The Express Tribune»։ The Express Tribune։ 3 March 2018։ Վերցված է 3 March 2018 
  5. Khan Iftikhar A. (4 March 2018)։ «PML-N gains Senate control amid surprise PPP showing»։ DAWN.COM։ Վերցված է 4 March 2018 
  6. «Senate elect opposition-backed Sanjrani chairman and Mandviwala his deputy»։ The News (անգլերեն)։ 12 March 2018։ Արխիվացված օրիգինալից 12 March 2018-ին։ Վերցված է 12 March 2018 
  7. Staff Images (19 November 2018)։ «Pakistani senator Krishna Kumari named in BBC's 100 Women 2018 list»։ Images։ Վերցված է 20 November 2018