Կրթությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարրական կրթությունը չի հանդիսանում ոչ պարտադիր, ոչ ազատ, ոչ էլ բազմակողմանի, և շատ երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, քանի որ ծնողներն անկարող են վճարել նախնական գումարը[1]։ Սովորաբար ծնողները պետք է վճարեն ուսուցիչների աշխատավարձը[1]։ 1998 թվականի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետությունում տարրական կրթություն ստացել են երեխաների 50%-ը։ Այս փաստը հիմնված է տարրական դպրոցում պաշտոնապես գրանցված աշակերտների թվի հիման վրա, արտացոլում է դպրոց փաստացի հաճախողներին[1]։ 2000 թվականին 10-14 տարեկան երեխաների 65 %-ն է հաճախել դպրոց[1]։ 6-ամյա քաղաքացիական պատերազմի պատճառով երկրում ավելի քան 5,2 միլիոն երեխաներ կրթություն չեն ստանում[1]։

Կրթությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Կիսանգանի համալսարանի վարչական շենքը
Հիմնական լեզուներըՖրանսերեն
Տարրական6 տարի
Միջնակարգ6 տարի
Ավագ սպրոցականներ3-5 տարի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կրթական գործընթացը կարգավորում է երեք նախարարություն` Ministère de l’Enseignement Primaire, Secondaire et Professionnel (MEPSP), Ministère de l’Enseignement Supérieur et Universitaire (MESU) և Ministère des Affaires Sociales (MAS).

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կրթական համակարգը նման է բելգիականին։ 2002 թվականին կար ավելի քան 19000 տարրական դպրոց, որտեղ սովորում էին 160000 աշակերտ և 8000 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 110000 աշակերտ։

Ուսումնական հաստատությունները Կինշասեում խմբագրել

  •  
    Տարրական դասարանի աշակերտներ
    Ամերիկյան դպրոց (American School of Kinshasa)
  • Ն’Ջիլի ինստիտուտ (Institut de N’Djili)
  • Սենտ-Ժերմեն ինստիտուտ, Ն’Ջիլի (Lycee Sainte Germaine)
  • Ն’Ջիլի կոմերցիոն տեխնիկական ինստիտուտ (Institut Technique Commercial)
  • Նգույայա ինստիտուտ, Ն’Ջիլի (Institut Nguya)
  • Կիմբանգիստե ինստիտուտ, Կիմբանսեկե (Institut Kimbanguiste)
  • Վիլուկա ինստիտուտ, Կիմբանսեկե (Institut Viluka)
  • Դանիել Կոմբոնի, Ն’Ջիլի (Daniel Comboni)
  • Տեխնիկայի և մեխանիկայի ինստիտուտ (Institut Technique Professionel and Mechanique)
  • Սեդեկե ինստիտուտ, Ն’Ջիլի (Institut Sedeke)

Քոլեջներ և համալսարաններ խմբագրել

Գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ խմբագրել

  • Centre régional d'études nucléaires de Kinshasa (CREN-K)
  • Centre d'études égyptologiques Cheik Anta Diop de l’INADEP -formation et recherche
  • Centre d'Études des Religions Africaines (CERA)
  • Institut Congolais pour la Conservation de la Nature, ICCN
  • Institut Africain d'Études Prospectives — INADEP

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «2005 Findings on the Worst Forms of Child Labor» (PDF) (անգլերեն). Bureau of International Labor Affairs, U.S. Department of Labor. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.