Կրետեի պաշտպանության թանգարան
Կրետեի պաշտպանության թանգարան (հունարեն՝ Μουσείο Μάχης Κρήτης και Εθνικής Αντίστασης), մունիցիպալ և պատմական թանգարան է` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին Կրետեի պաշտպանությանը և Կրետեի հայտնի դիմադրությանը։ Այն տեղակայված է Հերակլիոնի հնագիտական թանգարանի մոտ, Հունաստանի Կրետե կղզու վրա գտնվող Հերակլիոն քաղաքում։
Կրետեի պաշտպանության թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Հերակլիոն |
Վայր | Հերակլիոն |
Հիմնադրվել է | 1994 |
Այն հիմնադրվել է Հերակլիոնի քաղաքապետարանի կողմից, 1994 թվականի մայիսին։ Թանգարանի նպատակն է հավաքել, պահպանել և ցուցադրել մասունքներ 1941-1945 թվականների ժամանակաշրջանից համապատասխան եղանակով, ինչպես նաև` փաստաթղթավորել և տարածել տեղեկատվությունը Կրետեի ճակատամարտի ընթացքում ժողովրդական պայքարի և դրան հաջորդած գերմանա-իտալական օկուպացիայի մասին[1]։
Անցյալի մի շարք նյութական վկաներ ներկայացնելուց բացի, թանգարանի նպատակն է հետաքրքրություն և հարգանք զարգացնել Կրետեի պատմության համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Museum of the Battle of Crete and the National Resistance». gtp.gr. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «The Battle of Crete and National Resistance Museum». heraklion.gr. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.