Կրակոցներ Լենգլիում 2022, Կանադայի Լենգլի քաղաքում 2022 թվականի հուլիսի 25-ին կատարված բազմաթիվ կրակոցներ մարդկային կորուստներով[1]։ Կրակոցների հետևանքով զոհվել են երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել ենT[2]։ Մարդասպանը ավելի ուշ հայտնաբերվել է Վիլոուբրուկ առևտրի կենտրոնի մոտ և սպանվել Լենգլիի Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի հետ փոխգործակցության արդյունքում[3]։

Կրակոցներ Լենգլիում 2022
Լենգլիի կենտրոնը կրակոցների պահին
Սպանության ձևիրադարձություն

Ընթացք խմբագրել

Կանադայի Լոուեր Մեյնլենդ շրջանի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնում առավոտյան ժամը 6:20 ահազանգ է ստացվում։ Զանգահարողը տեղեկացնում է, որ Լենգլիի կենտրոնում և թաղամասերից մեկում բազմաթիվ կրակոցներ են կատարվել և կան տուժածներ[4]։

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ փնտրվում է մուգ մազերով սպիտակամորթ տղամարդ՝ շագանակագույն Carhartt ֆիրմայի բանվորական արտահագուստով և կապտականաչ կամուֆլյաժ վերնաշապիկով՝ աջ թևի վրա կարմիր տարբերանշանով[5]։ Տվյալների համաձայն հրաձգությունը սկսվել է հուլիսի 25-ի կեսգիշերին Ֆրեյզեր մայրուղու վրա գտնվող խաղատան ավտոկայանատեղիում, որտեղ վիրավոր կնոջը գտել են ծանր վիճակում[6]։ Առավոտյան ժամը 3:00 սահմաններում 200-րդ փողոցի և 64-րդ պողոտայի խաչմերուկում հայտնաբերվել է տղամարդու դիակ։ Ըստ երևույթին այդտեղից կրակողը շարժվել է դեպի Լենգլի ավտոբուսային հանգույց Լոգան պողոտայիմոտ և առավոտյան ժամը 5։ 00-ի սահմաններում մահացու վիրվորում հասցրել երկրորդ տղամարդուն[1]։ Այնուհետև ժամը 5:45-ի սահմաններում հանցագործը սպիտակ մեքենայով շարժվել է Լենգլիի Վիլոուբրուկ առևտրի կենտրոնի մոտ։ Այնտեղ նա վիրավորել է մեկ այլ տղամարդու՝ կրակելով նրա ոտքին։ Ժամը 07:20 հանցագործը մահացել է նույն վայրում ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում[2]։ Պարզվեց, որ մարդասպանը 28 ամյա Ջորդան Դանիել Գոգինն էր Բրիտանական Կոլումբիա նահանգի Սարի քաղաքից[7]։ Զոհերից երեքը անօթևաններ էին[8][9]։

Զոհեր խմբագրել

Երկու զոհերն էին Փոլ Դեյվիդ Ուինը՝ 60 տարեկան և Սթիվեն Ֆերնեսը՝ 43 տարեկան[10]։ 2022 թվականի հուլիսի 26-ին զոհերի հիշատակին նվիրված ոչ պաշտոնական արարողություն է տեղի ունեցել, որին մասնակցել է 100 մարդ։ Զոհերի հիշատակի համար ևս մեկ միջոցառում տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 3-ին Իննես Քորներս Պլազայում[11]։

Մյուս տուժածները երկու վիրավորներն էին՝ 26-ամյա կին և տղամարդ, որոնց բուժօգնություն են ցուցաբերել հիվանդանոցում և կյանքը փրկել[12]։

Հանցագործ խմբագրել

Հանցագործը 28 ամյա Ջորդան Դանիել Գոգինն էր Բրիտանական Կոլումբիա նահանգի Սարի քաղաքից, որը գտնվում է Լենգլիից արևմուտք[7]։ Գոգինը քրեական անցյալ չուներ, բայց ոստիկանությունում գիտեին նրան մինչ հրաձգությունը, որովհետև նա հայտնվել էր Բրիտանական Կոլումբիայի դատարաններից մեկում որպես պատասխանող Դատական հայցը սկսվել էր 2020 թվականի նոյեմբերին, ներկայացվել էր մի կնոջ կողմից, որը վիրավորվել էր ավտովթարի արդյունքում։ Ըստ տուժածի 2018 թվականի սեպտեմբերի 15-ին Գոգինը միտումնավոր վրաերթի էր ենթարկել իրեն[13]։

Անդրադարձ խմբագրել

Հուլիսի 31-ին CBC News լրատվականի հոդվածում Մանիտոբայի առողջապահության նախկին նախարար Շերոն Բլեդին ենթադրում է, որ հանցագործը ոգեշնչված է եղել ամերիկացի հաղորդավար Ջո Ռոգանի անօթևանների վրա կրակելու վերաբերյալ փոդքաստից[14]։

Օգոստոսի 3-ին զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ անօթևանների շահերի պաշտպանության խմբի խոսնակը հանդես է եկել անօթևանություն ունեցող մարդկանց համար ապահով բնակարաններ հատկացնելու օգտին[15]։ Լենգլիի քաղաքապետ Վալ Վան Դեն Բրուքն ասել է. «Մարդիկ չպետք է կենդանիների պես ապրեն փողոցներում։ Դա այնքան սխալ է»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Morris, Jim (2022 թ․ հուլիսի 25). «Canadian police report shootings of homeless people in Vancouver suburb; suspect in custody». USA Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,0 2,1 «Police confirm several victims after multiple shootings in Langley, B.C.». CBC News. 2022 թ․ հուլիսի 25. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Kotyk, Alyse (2022 թ․ հուլիսի 25). «Shooting suspect, 2 victims killed in Langley, B.C.: RCMP». CTV News British Columbia (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  4. DiCasimirro, Gemma (2022 թ․ հուլիսի 25). «'Several' injured after multiple shootings in British Columbia, Canadian police say». NBC News. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Wallace, Danielle (2022 թ․ հուլիսի 25). «Canada police respond to 'multiple shooting scenes' with homeless victims; 'lone' gunman in custody». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  6. Grochowski, Sarah; Chan, Cheryl (2022 թ․ հուլիսի 26). «Three people dead, including suspect, after Langley shootings: RCMP». Vancouver Sun (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  7. 7,0 7,1 Claxton, Matthew (2022 թ․ հուլիսի 25). «Langley spree shooter was 28-year-old Surrey man, police say». Summerland Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  8. Pannett, Rachel; Taylor, Adam (2022 թ․ հուլիսի 25). «Deadly shootings in Whistler and Langley rock British Columbia». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  9. Britten, Liam (2022 թ․ օգոստոսի 4). «Family, friends gather to honour victims of Langley, B.C., shootings». CBC. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Victims killed in Langley, B.C., shootings identified by police». CBC News. 2022 թ․ հուլիսի 28. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Ferguson, Dan (2022 թ․ օգոստոսի 1). «Vigil for victims of Langley shootings planned - Langley Advance Times». Langley Advance Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  12. Kotyk, Alyse (2022 թ․ հուլիսի 28). «Victims of deadly shooting spree in Langley, B.C., identified by investigators». CTV News British Columbia (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Claxton, Matthew (2022 թ․ հուլիսի 25). «Langley spree shooter was 28-year-old Surrey man, police say». Smithers Interior News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  14. Blady, Sharon (2022 թ․ հուլիսի 31). «We're failing people who are homeless, and they're dying because of it». CBC.
  15. Matassa-Fung, Darrian (2022 թ․ օգոստոսի 4). «Renewed calls for more safe housing at vigil for Langley, B.C. shooting victims - BC». Global News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  16. Ferguson, Dan (2022 թ․ օգոստոսի 3). «VIDEO: Grief and outrage at vigil for Langley shooting victims». The Abbotsford News. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Joint statement by John Horgan and Mike Farnworth on the shootings