Կրակի ժամացույց, ժամացույցի տեսակ, որ լայն տարածում է ունեցել հնում։

Լամպային ժամացույց, 18-րդ դար

Տեսակներ խմբագրել

Լամպային ժամացույց խմբագրել

Կավե կամ ապակյա լամպի մեջ լցվել է այնքան յուղ և ընտրվել այնպիսի պատրույգ, որ բավարարել է որոշակի ժամանակահատվածի համար։ Ժամացույցի այս տեսակից ամենից շատ օգտվել են հանքափորները` լամպի մեջ լցնելով 10 ժամ այրման համար նախատեսված յուղ։ Երբ սպառվել է յուղը, ավարտվել է և աշխատանքային օրը։ Լամպային ժամացույցները հաճախ վերին մասում լայնացող տեսք էին ունենում, որպեսզի յուղի մակարդակը հավասարապես իջնի, քանի որ երբ յուղի մակարդակը բարձր էր, ճնշումը մեծ էր, և յուղն արագ էր վառվում, իսկ երբ յուղի մակարդակը ցածր էր, նույն ժամանակահատվածում ավելի մեծ ծավալով էր վառվում, բայց յուղի մակարդակը նույն չափով չէր պակասում։

Մոմե ժամացույցներ խմբագրել

Չինաստանում կրակի ժամացույցները տարածված էին մոմե ժամացույցների տեսքով։ Դրանք պատրաստվում էին հատուկ տեսակի ծառերից ստացված փոշով։ Փայտը խառնել են անուշաբույր նյութի հետ` ստացված զանգվածից ձևավորելով տարբեր չափերի մոմեր։ Մոմի նման բաղադրությունը ապահովում էր հավասարաչափ այրում։ Մոմերը կարող էին վառվել ամիսներ շարունակ` չպահանջելով հատուկ խնամք։ Չինական կրակի ժամացույցներն օգտագործվել են նաև զարթուցիչի գործառույթով։ Այդ դեպքում որոշակի հատվածներում ամրացվել են մետաղե գնդեր, որոնք մոմի վառվելու նախանշված ժամանակահատվածում ընկել են ճենապակուց սկահակի մեջ` բարձր, զրնգուն ձայն արձակելով։

Չինաստանում կիրառվել են նաև տարբերանշաններով մոմեր։ Պատրույգի տարբեր հատվածներում ավելացրել են զանազան անուշաբույր նյութեր, որպեսզի ամեն ժամի մոմը տարբեր բույրեր արձակի։

13-րդ դարում մոմե ժամացույցները տարածում են գտել Եվրոպայում, այդ թվում նաև տիրակալների շրջանում[1]։

Պատրույգային ժամացույցներ խմբագրել

Պատրույգային ժամացույցներն ունեցել են մետաղե պատրույգներ, որոնք արտաքինից պատվել են ձյութի և փայտի տաշեղների շերտով։ Դրանց որոշակի հատվածներում թելով ամրացրել են մետաղական գնդեր։ Թելի այրման արդյունքում գունդը ընկել է ցած` նշելով որոշակի ժամանակահատված[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Stanislav Michal. Knotové a doutnákové hodiny // Hodiny : Od gnómonu k atomovým hodinám. — 2-е изд. — Прага: Státní nakladatelství technické literatury (SNTL), 1987. — С. 51-54. — 269 с. Первое издание книги было переведено на русский язык: Станислав Михаль. Часы. От гномона до атомных часов. — М.: Знание, 1983. — 256 с. — (Переводная научно-популярная литература).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակի ժամացույց» հոդվածին։