Աբրամ Կվաշ (ռուս.՝ Абрам Львович Кваш, - սեպտեմբերի 25, 1919(1919-09-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ՌԿ(բ)Կ Մոսկվայի կոմիտեին կից շաբաթօրյակների բյուրոյի առաջին քարտուղար։

Աբրամ Կվաշ
Մահացել էսեպտեմբերի 25, 1919(1919-09-25)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Մասնագիտությունփաստաբան

Կենսագրություն խմբագրել

Կվաշը Ուկրաինայից Մոսկվա է եկել 1919 թվականի ամռանը։ Դեռևս այդ տարվա գարնանը մայրաքաղաքում ծնունդ էր առել կոմունիստական շաբաթօրյակները։ Նոր շարժումը ղեկավարելու համար ստեղծվեց շաբաթօրյակների՝ երեք հոգուց բաղկացած հատուկ բյուրո, որի մեջ մտնում էր նաև ՌԿ(բ)Կ ՄԿ քարտուղար Վլադիմիր Զագորսկին։ Նրա հետ աշխատողների խոսքերով, Կվաշը «արագորեն իրեն դրսևորեց որպես աշխատունակ մի մարդ և ամբողջ հոգով նվիրվեց շաբաթօրյակների կազմակերպման գործին»։ Նա պրոպագանդում էր շաբաթօրյակների գաղափարը, հսկում և հաշվի էր առնում կատարված աշխատանքը, կոորդինացնում էր շաբաթօրյակների կազմակերպումը Մոսկվայի շրջաններում՝ ինքն էլ մասնակցելով դրանց[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 124։