Նարինե Կռոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կռոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարինե Կառլոսի Կռոյան (հունիսի 18, 1961, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։
Նարինե Կռոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Կրթություն | Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց (1978) և Պետական կառավարման ինստիտուտ (1985) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | ՎՊՀ և ՀԱՊՀ |
Նարինե Կռոյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ՀԽՍՀ Կիրովական քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի անվան (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։
1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը (այժմ՝ ГУУ)՝ ստանալով Կառավարման կազմակերպման գծով մենեջեր-տնտեսագետի որակավորում։ Աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում /Վանաձոր մասնաճյուղ/։
Տնտեսագիտության թեկնածու է, գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ։
Հայաստանի Գրողների Միության անդամ է 2012 թվականից։
Ստեղծագործում է նաև ռուսերեն։
Համագործակցում է ARI գրական գործակալության հետ։
Zabel Կին գրողների միջազգային ֆորումի անդամ է։
IPEN Armenia /nternational PEN Club/ -ի անդամ է։
Հրատարակած գրքեր
խմբագրել- Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար (հեքիաթներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2010։
- Ճարճատուկի ծաղիկը (պատմվածքներ, վիպակներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2011։
- Շների համաստեղությունը (վիպակ), Երևան, Անտարես, 2012։
- Ցեցի դեղը (պատմվածքներ), Երևան, Ակտուալ արվեստ, 2014։
- Դառնածիններ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Անտարես», 2014, (XXI. մատենաշար)[1]։
- Ուխուգլոռան (վիպակ), Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2018
- Դանիելի գիրքը (վեպ), Երևան, Մագաղաթ, 2018
- Բելլա, Բելլադոննա (վեպ), Երևան, Newmag, 2021
- Լուսնակարոտ, Երևան, Վան Արյան, 2022
- Ճանճերի ժամանակը, Երևան, Newmag, 2024
Ստեղծագործությունները անթոլոգիաներում
խմբագրել- Հայաստան, բարության փորձաքար, Վանաձոր, արմինֆո հրատ.,1999, «Երկրաշարժ էր..», «Ուստա Փիսոի հավատը»։
- Գրական Լոռի, Երևան, Նշանակ հրատ., 2006, «Ծառը»։
- Սիրո ձեր ժամանակը, Վանաձոր, ՍԻՄ տտագրատուն, 2009, «Մելանխոլիա»։
- 19 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2011, «Ճամբար»։
- Հայ արդի պատմվածք /ընտրանի/, Երևան, Էդիթ պրինտ հրատ., 2011, «Հավերժության գերիները»։
- 16 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2012, «Կազիմիրի էֆեկտը»։
- Կայարան, Երևան, Էդիթ Պրինտ հրատ., 2013, «Անքնություն»։
- 21 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2014, «Ցեցի դեղը»։
- Կամուրջ, Թբիլիսի, 2017, «Քոթը»
- «Միաչքանի հրեշտակը» -Բոլիվիա, 2020
- «Միաչքանի հրեշտակը» - Բուլղարիա, 2020
- «Միազչքանի հրեշտակը» - ԱՄՆ 2021
- Ցեցի դեղը՝ շվեդերեն, «Հին երկիր բարձր երկնքի տակ» 2021
- «Միազչքանի հրեշտակը» -ռուսերեն թարգմանությամբ, /Литературная Армения/,/ 2023
Ստեղծագործությունները մամուլում
խմբագրել- Գարուն, 9-10, 2006
- Գարուն, 9-10, 2007
- Նարցիս, 6, 2008
- Նարցիս, 5, 2009
- Նարցիս, 1, 2011
- Նարցիս, 4, 2012
- Երկունք՝ ՀԳՄ ԼՄ բաժանմունքի պարբերաթերթ
- Վանաձորյան խճանկար շաբաթաթերթ
- Գրական թերթ, 2012 թվականից մինչ օրս
- Հորիզոն /գրական հավելված/ (Կանադա, 2014,
- Անդին, 10, 2014, 1, 2018
- Գրանիշ 2011-2020
- Նորք 4, 2017
- Նորք 3, 2019
- «Երևան» (Բուլղարիա, 2020)
- Գրողուցավ
Պարգևներ և մրցանակնե
խմբագրել- 1998 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ «Հայաստան, բարության փորձաքար» գրական ստեղծագործությունների մրցույթում՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին։
- 2001 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության, որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակին։
- 2011 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2011» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն վեպ» անվանակարգում։
- 2012 - Հայաստանի մարզերում «Նարցիս» հանդեսի 2011-2012 թթ. հայտարարված մրցույթի մրցանակ
- 2013 - Անտարես հրատարակչության՝ պատմվածքի «Արձակ 2013» մրցանակ[2]
- 2013 - «Գրողուցավ» կայքի կողմից սահմանված «Գայանե Բաբայանի անվան ամենամյա մրցանակ»
- 2013 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2013» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն պատմվածք անվանակարգում։
- 2019 - Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակ
- 2023 - ՀԳՄ և ՌԴ Հայերի միության համատեղ «XXI դար» մրցանակաբաշխության III մրցանակ (I մրցանակ չի տրվել) արձակի ժանրում
- 2024 - «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության և ՀԳՄ «Հանուն Հայի Հարատևման» գրական մրցանակ II մրցանակ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարինե Կռոյան» հոդվածին։ |