Կռաձգում (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Կռաձգումից)

Կռաձգում

  1. Սառը դրոշմման գործողություն, երբ հարթ նախապատրաստուկից ստանում են սնամեջ դետալ։ Կատարվում է կռաձգման դրոշմոցներում։ Այս եղանակով պատրաստում են վառարաններ, սարքերի ու ապարատների իրաններ, բիդոններ և այլն։
  2. Դարբնոցային գործողություն, երբ լայնական հատվածքի փոքրացման հաշվին նախապատրաստուկը երկարում է։
  3. Գլոցումից առաջացող դեֆորմացիայի տեսակ (կռաձգման գործակիցը հավասար է շերտի՝ գլոցումից հետո և մինչև գլոցումն ունեցած երկարությունների հարաբերությանը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 666