Կոֆեշոփ (հոլ.՝ coffeeshop), կանեփի և կանեփից ստացված արտադրանքի հրապարակային վաճառքի թույլտվություն ունեցող հաստատությունների տեսակ (հիմնականում՝ Նիդերլանդներում)։ Կոֆեշոփերի գործունեությունը կարգավորվում է «Ափիոնի մասին» օրենքով և Նիդերլանդների թմրամիջոցների քաղաքականությամբ։

Կոֆեշոփ Ամստերդամում
Կոֆեշոփ Վենլոյում

Չնայած Նիդերլանդների տեխնիկական արգելքին, կոֆեշոփերում թեթև թմրամիջոցների վաճառքը, տիրապետումը և օգտագործումը փաստացի չի հետաքպնդվում՝ հետևյալ սահմանափակումների[1] առկայությամբ.

  • չտեղակայել արգելված նյութերի գովազդը,
  • քո հաստատությունում թույլ չտալ ծանր թմրամիջոցների վաճառք,
  • թույլ չտալ հասարակական կարգի խախտում,
  • վաճառել միայն 18 տարեկանից բարձր անձանց, այդ տարիքից ցածր անձանց մուտքը հաստատություն արգելել,
  • մի մարդուն որոշված չափաբաժնից (5 գրամից) ավելին չվաճառել,
  • կոֆոշոփերը չտեղադրել դպրոցներից 250 մետրից ավելի մոտ տարածության վրա։

Նշանակություն խմբագրել

 
Կոֆեշոփ Ամստերդամում

Թեթև թմրամիջոցների (կոֆեշոփերի) վերահսկվող վաճառքի կետերի օգտագործումը նպատակ ունի առանձնացնելու թեթև թմրամիջոցներ օգտագործողներին այն միջավայրից, որտեղ օգտագործվում են ծանր թմրամիջոցներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hiv/aids In Europe Moving from death sentence to chronic disease management / ВОЗ, 2006: "... if the coffee shop satisfies certain conditions: prohibited drugs may not be advertised; hard drugs may not be sold; the coffee shop must not be a public nuisance; drugs may not be sold to minors, who must also not be allowed onto the premises; and no person may be sold more than 5 grams of cannabis products at a time"

Գրականություն խմբագրել