Կուրտ Մետցիգ
Կուրտ Մետցիգ (Maetzig, հունվարի 25, 1911[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - օգոստոսի 8, 2012[5][1][2][…], Bollewick, Mecklenburgische Seenplatte District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա), գերմանացի կինոռեժիսոր։ Գերմանիայի արվեստի ակադեմիայի անդամ։
![]() գերմ.՝ Kurt Maetzig | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | օգոստոսի 8, 2012[5][1][2][…] (101 տարեկան) |
Մահվան վայր | Bollewick, Mecklenburgische Seenplatte District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա |
Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և համալսարանի դասախոս |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0535512 |
ԿենսագրությունԽմբագրել
1935 թվականին ավարտել է Բարձրագույն տեխնիկական դպրոցը։ 1933 թվականից աշխատել է կինոյում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդունվել է Գերմանիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ ԳԴՀ կինոարդյունաբերության կազմակերպիչներից է, 1946 թվականից եղել է «ԴԵՖԱ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը։
Մետցիգի կինոնկարներն աչքի են ընկնում հակաֆաշիստական ուղղվածությամբ։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ամուսնություն ստվերում» (1947), «Աստվածների խորհուրդը» (1950), «Էռնեստ Թելմանն իր դասակարգի որդին է» (1954), «Էռնեստ Թելմանն իր դասակարգի առաջնորդն է» (1955) և այլն։ 1954 թվականին Բաբելսբերգում կազմակերպել է Գերմանական բարձրագույն կինոդպրոցը (այժմ՝ Կինոյի և հեռուստատեսության գերմանական բարձրագույն դպրոց)։ 1955 թվականից պրոֆեսոր։ Արժանացել է ԳԴՀ Ազգային մրցանակների (1949, 1950, 1954, 1959)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Метциг Курт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Kurt Maetzig gestorben: Zwischen Freiheit und Anpassung
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 489)։ |