Կուրտ Բախման (գերմ.՝ Kurt Bachmann, հունիսի 22, 1909(1909-06-22)[1][2][3], Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - փետրվարի 23, 1997(1997-02-23)[1][2][3], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[4]), գերմանական բանվորական շարժման գործիչ, 1969-1974 թվականներին՝ Գերմանիայի կոմկուսի նախագահ։

Կուրտ Բախման
Ծնվել էհունիսի 22, 1909(1909-06-22)[1][2][3]
ԾննդավայրԴյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էփետրվարի 23, 1997(1997-02-23)[1][2][3] (87 տարեկան)
Մահվան վայրՔյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլրագրող
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Գերմանիայի կոմունիստական կուսակցության անդամ 1932 թվականից։ Մասնակցել է ֆաշիզմի դեմ մղվող անլեգալ պայքարին։ 1942 թվականին Բախմանը ձերբակալվել և մինչև 1945 թվականը գտնվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում։ 1945 թվականին մասնակցել է «Նացիզմի ժամանակ հետապնդվող անձանց միավորման» հիմնադրմանը։ 1950 թվականից աշխատել է Գերմանիայի կոմկուսի քարտուղարության վարչությունում։ Կոմկուսն արգելվելուց հետո 1956 թվականին եղել է «Տատ» («Die Tat») ամսագրի Բոննի թղթակիցը։ 1968 թվականի սեպտեմբերին հանդես է եկել լեգալ Գերմանական կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) ստեղծման առաջարկով և նրա առաջին համագումարում (1969, ապրիլի 12-13) ընտրվել է կուսակցության նախագահ։ 1974 թվականից ԳԿԿ Նախագահության անդամ է։

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամություն շքանշանով 1974 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121205533 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 239