Կուրուչայ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Կուրուչայ գետի հովտում։

Կենտրոնը Կուրուչայ գյուղաքաղաքն էր։

Ըստ ոմանց գավառակը համապատասխանում է Բարձր Հայքի Աղյուն գավառի հետ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Վ. Քինեի 1891 թվականին գավառակն ուներ 13483 բնակիչ, որից մուսուլման՝ 10670, հայեր` 2610, այլք` 203։

Վարչական բաժանում

խմբագրել

Ըստ Ադ-Դոյի 1909 թվականին Կուրուչայն ուներ 57 գյուղ, որից զուտ հայկական էր 6 գյուղ՝ 487 տուն և 2725 բնակչով։

Մատուռներ

խմբագրել

Գավառակում կային մատուռներ[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 296