Կուրնա կամ Կուրնաս (հուն․՝ λίμνη Κουρνά), Կրետե կղզու ամենամեծ քաղցրահամ լիճը։ Գտնվում է Լեֆկա - Օրի լեռնաշղթայի արևելյան լանջին, Հանեա քաղաքից 48 կմ դեպի հարավ - արևելք։ Լճի շրջագիծը մոտ 3.5 կմ է, մակերեսը՝ 1.2 քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի, առավելագույն խորությունը` 25 մետր։ Լճի հատակը ծովի մակարդակից ցածր է 3 մետր։ Լճից հոսում է Արմիրոս գետը։

Կուրնա
el/λίμνη κουρνά

Կուրնա լիճը
Կոորդինատներ
Երկարություն 1,087 կմ
Լայնություն 0,88 կմ

Միջնադարում լիճը կրել է Կորեսիա (անգլ.՝ Koresia lake, հուն․՝ Λιμνη Κορησσία) անվանումը, քանի որ մոտակայքում եղել է Աթենաս Կորեսիացուն նվիրված տաճարը։ Ներկայիս անվանումը արաբերենից թարգմանվում է «լիճ»։ Լիճն ընդգրկված է եվրոպական բնապահպանական «Natura 2000» ծրագրում։ Այստեղ բազմանում են կրիաներ։

Լճից հարավ՝ Կերատիդա կոչվող վայրում է գտնվում Կուրնա քարանձավը, որը հայտնաբերվել է 1961 թվականին։ Քարանձավն ունի մի քանի մուտք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пресноводное озеро Курна». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրնա (լիճ)» հոդվածին։