Կուտխը և մկները (ռուս.՝ Кутх и мыши), մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1985 թվականին, ռեժիսոր Օքսանա Չերկասովայի կողմից, ըստ չուկչայական հեքիաթների մոտիվների, ԽՍՀՄ Պետական հեռուստառադիոյի կոմիտեի պատվերով։

Կուտխը և մկները
ռուս.՝ Кутх и мыши
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՕքսանա Չերկասովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն10 րոպե
Թվական1985

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունեցել շատ վաղուց։ Այդ ժամանակ աշխարհում ապրում էր Կուխտ ագռավը, որը երկնքի տերն էր։ Կուխտը երկար թռիչքից հոգնել էր։ Վայրէջք կատարելու որևէ տեղ չկար։ Ագռավը որոշում է ստեղծել հողը։ Հողն ստեղծելուց հետո Կուտխը վայրէջք է կատարում հողի վրա և պառկում հանգստանալու։ Կուտխի հետքերով դուրս են գալիս մկները և ուրախանում են, քանի որ երկիրը մեծ է, շատ տեղ կա, և իրենք լավ կապրեն։ Մկները սկսում են պարել, վազվզել և ծվծվալ և այդկերպ արթնացնում են Կուտխին։ Վերջինս փռշտում է, և առաջանում են սարերը։ Իսկ Մկները շարունակում են վազվզել ու ծվծվալ։ Կուտխը հողը ծածկում է ձյունով, իսկ մկները անցքեր են փորում ձյունի մեջ։ Կուտխն այդ ժամանակ կրակ է դառնում և ցանկանում այրել ամեն ինչ, բայց ձյան ու կրակի բախումից շատ ջուր է ստացվում։ Բոլոր մկներին ջուրը քշում է։ Կուտխը որոշում է ամեն ինչ նորից սկսել։ Կարգի է բերում հողը, վայրէջք է կատարում հանգստանալու և հետքեր է թողնում, իսկ նրանցից դուրս են գալիս մկները։ Կուտխը բացականչում է. «Որտեղի՞ց հայտնվեցին այս մկները», չհասկանալով, որ իր հետքերից փախչել չի կարող։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր` Օքսանա Չերկասովա
  • Սցենարի հեղինակ` Ի. Գլեբովա
  • Օպերատոր` Նիկոլայ Գրիբկով
  • Մուլտիպլիկատորներ` Ալեքսեյ Կարաև, Վալերի Ֆոմին
  • Նկարիչներ` Վալենտին Օլշվանգ, Ի. Սոլոդովա, Իրինա Կլիմովա, Վ. Լուկինով, Վյաչեսլավ Բուրմիստրով, Օլգա Կնյազևա, Վ. Պավլով, Նատալյա Պորտնովա, Ի. Գորբունովա, Ելենա Տեդեր
  • Երաժշտական ձևավորումը` «Էրգիրոն» երգչախմբի մենակատարների
  • Հնչյունային օպերատոր՝ Լյուդմիլա Երիկալովա
  • Մոնտաժող՝ Լ․ Պերմյակովա
  • Գեղարվեստական ղեկավար՝ Ֆեոդոր Խիտրուկ
  • Խմբագիր՝ Ի․ Բոգուսլավսկի
  • Մուլտֆիլմի հեղինակ՝ Վալենտինա Խիժնյակովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

«Կուտխը և մկները» մուլտֆիլմը պարգևատրվել է՝

  • Դիպլոմ Ռուսական անիմացիայի լավագույն դեբյուտ անվանակարգում[1]։

Քննադատություն խմբագրել

  «Կուտխը և մկները» տիեզերածին առակ է Տիեզերքի կառուցման մասին։ Կուտխ ագռավը կառավարում է աշխարհը, նրանից թելեր են ձգվում դեպի գետերը, լճերը, սարերը, մարդիկ ու կենդանիները։ Նա ղեկավաում է բոլորին, ինչպես թատրոնում խամաճիկները, և միայն մկներն են, փոքրիկ չուկչայական «ժողովուրդը», որ երեխաների նման անհոգաբար կրծում են այդ թելերը, և որ ամենակարևորն է` երգում են։ Ֆիլմն ստեղծվել է դասական ցելուլոիդային մուլտիպլիկացիայի միջոցով, քանի որ, ինչպես ասում էր Օսքանան, «ուղեղներ չկային»։ Նա երեք մուլտֆիլմ է ստեղծել ըստ չուկչայական լեգենդների. «Կուտխն ու մկները», «Անթև սագիկը» և «Կկվի զարմիկը»։ Օքսանան հետևողական է իր ստեղծագործական ուղուն, այն է` ազգային մշակույթի և ժողովրդական ավանդույթների հանրայնացումը, ինչի համար արժանացել է Ռուսաստանի պետական պարգևի։
- Իրինա Մարգոլինա «Մեր մուլտֆիլմերը»[2]
 

Տեսահոլովակ խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Մազայ պապիկը և նապաստակները» մուլտֆիլմերի հավաքածուում (ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Черкасова Оксана Леонтьевна Биография Призы
  2. Ирина Марголина. Оксана Черкасова // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. DVD «Дедушка Мазай и зайцы»

Արտաքին հղումներ խմբագրել