Կուսապտղություն (հունարեն՝ παρθένος` կույս և καρπός` պտուղ), պարթենոկարպիա, բույսի վրա սովորաբար անսերմ պտուղների առաջացումն առանց բեղմնավորման։ Կուսապտղությունը հայտնի է բազմաթիվ մշակովի բույսերի (խաղող, խնձոր, տանձ, դդում, վարունգ, լոլիկ ևն) մոտ։ Հաճախ տեսակի հատկանիշ է։ Անսերմ պտուղներ առաջացնող բույսերը կարող են բազմանալ միայն վեգետատիվ եղանակով (կտրոններով, անդալիսով ևն)։ Տարբերում են վեգետատիվ (կամ ինքնավար) կուսապտղություն, երբ պտուղներն առաջանում են առանց փոշոտման, և խթանված կուսապտղություն, երբ պտղի գոյացման համար պահանջվում է բույսի սպիի գրգռում։ Վերջինս կարելի է կատարել օտար ծաղկափոշով կամ քիմիական, մեխանիկական և ջերմային գրգռիչներով։ Մշակված են քիմիական միջոցներով մսալի, հյութեղ և համեղ անսերմ պտուղների ստացման մեթոդներ։

Անսերմ ձմերուկ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։