Կուսածաղիկ բարձր

բույսերի տեսակ

Կուսածաղիկ բարձր (լատին․՝ Vinea major), շնամեռուկազգիների ընտանիքի, կուսածաղիկ ցեղի բույս։

Կուսածաղիկ բարձր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Շնամեռուկազգիներ
Ցեղ Կուսածաղիկ
Տեսակ Կուսածաղիկ բարձր
Լատիներեն անվանում
Vinea major


Նկարագրություն խմբագրել

Մշտադալար կիսաթուփ է, սողացող և ուղղաձիգ ցողուններով։ Սողացող ցողունները շփվելով հողի հետ՝ հանգույցներում արմատակալում են և պտուղներ չեն կազմավորում։ Ծաղկակիր ցողուններն ուղղաձիգ են, հասնում են 30-45 սմ երկարության։ Մշակության մեջ դրանց բարձրությունը կազմում է 60-80 սմ։ Նախորդ տեսակի հետ համեմատած տերևները խոշոր են, 5-8 սմ երկարությամբ և 2-5 սմ լայնությամբ, թարթիչաեզր։ Տերևակոթուններն ունեն 8-12 մմ երկարություն։ Ծաղիկները վառ կապտավուն են, 3-3.5, երբեմն՝ 5 սմ տրամագծով, 3-5 սմ երկարությամբ ծաղկակոթուններով։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում հանդիպում է Արևմտյան Անդրկովկասում, Փոքր Ասիայում, Արևմտյան Եվրոպայում (բացի ՍկանդինավիայիցՍանկտ Պետերբուրգի լայնություններում խիստ ձմեռների դեպքում ցրտահարվում է։ Հայաստանում մշակվել է Երևանի բուսաբանական այգում (ներկայումս ոչնչացել է)։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 3ա, 9-12, 18-20, 22-25, 28, 30-32[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 226։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսածաղիկ բարձր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսածաղիկ բարձր» հոդվածին։