Թիլ (Երզնկայի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)
Թիլ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Սեպուհ լեռան փեշերին, Երզնկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։
Ավան | ||
---|---|---|
Թիլ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Թեստիաս, Թիլավան, Թիլեկ, Թիլն, Թլակ, Թուլ, Տիլ, Տիլ Վազգեր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աշխարհագրություն խմբագրել
Տարածքն այգեվետ էր և պարտեզներով հարուստ։
Պատմություն խմբագրել
Թիլը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Բնակավայր մասին հիշատակել են Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին։
Ավանը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի հնագույն կենտրոններից մեկը։ Այստեղ էր գտնվում մայրության աստվածուհի Նանեի մեհյանը, որը կոչվում էր Նանեական դիք։ Մեհյանի մոտ Տիգրան Մեծի թագավորության տարիներին դրվել էր արևմուտքից բերված Աթենաս աստվածուհու արձանը։ Պաշտամունքային բոլոր շինությունները կործանվում են IV դարում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։
Սակայն Թիլը շարունակում է մնալ որպես կրոնական կենտրոն։ Գրիգոր Լուսավորիչը Թիլում կառուցում է Կաթողիկե եկեղեցին և ավանը IV դարից սկսած դառնում է հայ կաթողիկոսների նստավայրը։ Փոխնեփոխ իրար հաջորդել են 15 կաթողիկոսներ։
Թիլը համարվում էր Գրիգոր Լուսավորչի անձնական կալվածքը։
Ավանում են թաղվել Արիստակես Ա, Ներսես Մեծ կաթողիկոսները և Պապ Արշակունի թագավորը։ Ներսես Մեծի աճյունը 1273 թվականին տեղափոխվել է Երիզա քաղաքի Տիրաշեն վանք։
Քաղաքն անշուքացավ թուրքական տիրապետության օրոք։
Բնակչություն խմբագրել
Հնում եղել է հայաբնակ։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն թուրք բնակիչ։
Պատմամշակութային կենտրոններ խմբագրել
Թիլում մինչև քրիստոնեության ընդունումը գոյություն է ունեցել Նանե աստվածուհու մեհյանը։ IV դարում կառուցվել է Կաթողիկե եկեղեցին, որը VII դարում ավերվել է արաբների կողմից։ Դրանից հետո վանքը ստացել է Հանգած վանք անվանումը։ Վանքի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։
Գրչություն խմբագրել
Միջին դարերում Թիլը եղել է գրչության կենտրոն։ Մեզ է հասել XIV-XV դարերում Թիլում գրված մի քանի ձեռագրեր[2]։
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 449