Կունիգունդա Հունգարացի

Կունիգունդա Հունգարացի, Սուրբ Կինգա (լեհ.՝ Święta Kinga, հունգ.՝ Szent Kinga, 5 մարտի, 1224, Էստերգոմ — 24 հուլիսի, 1292), կաթոլիկ եկեղեցու սուրբ, Լեհաստանի ու Լիտվայի հովանավորը[3][4]։

Կունիգունդա Հունգարացի
Święta Kinga.jpeg
Ծնունդմարտի 5, 1224[1]
ԾննդավայրԷստերգոմ, Esztergom County, Հունգարիայի թագավորություն
Վախճանհուլիսի 24, 1292(1292-07-24) (68 տարեկան)
Վախճան վայրStary Sącz, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
ԵկեղեցիԿաթոլիկ եկեղեցի
Կռոնական կազմակերպությունSisters Clarists of the Rule of Urban IV?
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀուլիսի 24
Սուրբ հովանավորԼիտվա, Լեհաստան
Աշխատանքազնվական և religious sister
ՊաշտոնԿոնսորտ թագուհի
ԵրկիրFlag of Hungary (13th century).svg Հունգարիայի թագավորություն և Flag of the Kingdom of Poland.svg Լեհաստանի թագավորություն
ՄայրMaria Laskarina?[2]
ՀայրBéla IV of Hungary?[2]
ԱմուսինBolesław V the Chaste?
Քույր/եղբայրStephen V of Hungary?, Béla, Duke of Slavonia?, Margaret of Hungary?, Anna of Hungary?, Elizabeth of Hungary, Duchess of Bavaria?, Yolanda of Poland? և Constance of Hungary, Queen of Galicia?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1224 թվականի մարտի 5-ին Էստերգոմում, Հունգարիայի թագավորություն։ Բելա IV արքայի ու Մարիա Լասկարինայի դուստրն է։ Նա սուրբ Էլիզաբեթ Հունգարացու զարմուհին է, սուրբ Մարգարիտա Հունգարացու քույրը։ Ամուսնացել է լեհ իշխան Բոլեսլավ V-ի հետ և դարձել արքայադուստր, երբ նրա ամուսինը գահ է բարձրանում որպես Կրակովի արքայազն[5]։ Ամուսնության ժամանակ ամուսնու համաձայնությամբ մնացել է կույս[6]։

Կինգան կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն ու բարեգործություններ անելուն։ Այցելել է աղքատներին, օգնել բորոտներին։ 1279 թվականին ամուսնու մահից հետո վաճառել է իրենց ողջ ունեցվածքն ու փողը տվել աղքատներին։ Շուտով նա հրաժարվում է իր թագավորությունից ու որոշում մտնել Հին Սոնչ վանք։ Իր հետագա կյանքը նա անցկացրել է աղոթելով՝ արգելելով իրեն դիմել որպես Լեհաստանի Մեծ Իշխանուհի։ Մահացել է 1292 թվականի հուլիսի 24-ին 68 տարեկան հասակում։

Ալեքսանդր VIII պապը 1690 թվականին Կինգային հայտարարում է օրհնյալ, իսկ հինգ տարի անց՝ 1695 թվականին, նա հայտարարվում է Լեհաստանի ու Լիտվայի գլխավոր հովանավոր։ 1999 թվականի հունիսի 16-ին Կինգան Ջոն Պավել II պապի կողմից դասվում է սրբերի շարքը[7]։ [[ Հուլիսի 24]]-ին կաթոլիկ եկեղեցին նշում է սուրբ Կինգայի օրը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Diós I. Árpád-házi Boldog KingaSt. Stephen Association.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. «Katolikus.hu St Kinga»։ www.katolikus.hu։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2015 
  4. «St Kinga»։ Catholic Encyclopedia։ 1915։ Վերցված է փետրվարի 13, 2015 
  5. Sokol Stanley S. (1992)։ «Cunegunda (Helen)»։ The Polish Biographical Dictionary: Profiles of Nearly 900 Poles who Have Made Lasting Contributions to World Civilization։ Bolchazy-Carducci։ էջ 74։ ISBN 9780865162457 
  6. Klaniczay Gábor (2002-03-14)։ Holy Rulers and Blessed Princesses: Dynastic Cults in Medieval Central Europe։ Cambridge UP։ էջեր 242–43։ ISBN 9780521420181 
  7. Berglund Bruce R., Porter Brian A. (2010)։ Christianity and Modernity in Eastern Europe։ Central European UP։ էջեր 368 n.61։ ISBN 9789639776654 

Արտաքին հղումներԽմբագրել