Կունակություն, Կովկասյան հնագույն սովորույթ է, որի համաձայն երկու տարբեր ընտանիքներին պատկանող տղամարդիկ այնքան են մտերմանում, որ այդ հարաբերությունները իրենց իմաստով մոտ են դառնում արյունակցական կապերին, ինչն էլ նրանց համար պատվի հարց էր դառնում օգնել մեկը մյուսին[1]։

Պատմություն խմբագրել

Իր ձևով կունակությունը կովկասյան հյուընկալության հետագա զարգացումն էր, որն իր իմաստով արհեստական բարեկամությունն էր։

Այս սովորույթը գոյություն է ունեցել նաև չեռնոգորցիների, արաբների և այլ ժողովուրդների մոտ[1]։

Կունակությունը կարողացավ ոչնչացնել միջէթնիկ արգելքները, հաստատելով բարեկամություն հարևանների ու այլ ազգի ժողովուրդների հետ։ Այս բարեկամություններից հետագայում աճեցին առևտրական համագործակցությունները[2]։

Անշուշտ, կունակությունը օգնեց բարելավել անվտանգությունը միջէթնիկ շփումներում, սովորույթը կունակներին պարտավորեցնում է ապահովել անվտանգություն մեկը մյուսի հանդեպ, ինչպես հարազատ եղբայրների։ Այս մասին, օրինակ գրել է Ֆյոդոր Անդրեևիչ Շչերբինան այսպես[3]. «Կունակության սովորույթը սրբորեն պահպանվում էր չերքեզների կողմից։ Կունակին վերցնել չերքեզի խրճիթից կարելի էր միայն նրա դիակի վրայով»։

Կունակների հարաբերությունները սովորաբար ստեղծվում էին երկկողմանի համակրանքի վրա, տանտիրոջ և հյուրի միջև տեղի էր ունենում երդման փոխանակություն, արժեքավոր և թանկարժեք նվերների փոխանակում և ծիսական ձևականություններ, օրինակ`խմում են կաթ կամ գինի նույն բաժակից, որի մեջ ոսկեդրամ են տեսնում[2]։

Կունակությունը եղել է դարեր շարունակ, այն փոխանցվել է սերնդեսերունդ, կունակներն ու իրենց երեխաները օգնել են միմյանց բոլոր կարևոր գործերում։ Անգամ եղել է դեպք, երբ կունակը փոխարինել է երեխայի մահացած ծնողներին և խնամել է նրան մինչև չափահաս դառնալը[2]։

Կունակությունը հանդիպում է կովկասյան ժողովուրդների մոտ ներկայում էլ, ընդ որում ընդգրկում են այլ ժողովուրդների ներկայացուցիչներին, կազակներին և այլն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել