Կույր Հարրի (1440 - 1492), նաև հայտնի որպես Հարրի, Հարի կամ գուսան Հենրի, The Actes and Deidis of the Illustre and Vallyeant Campioun Schir William Wallace («Մեծանուն ու անվեհեր մարտիկ սըր Ուիլյամ Ուոլասի արարքներն ու գործերը») պոեմի հեղինակ։ Դա մի երկար պոեմ է, որը նկարագրում է շոտլանդական անկախության առաջնորդ Ուիլյամ Ուոլասի կյանքը և գրվել է նրա մահից 172 տարի անց՝ մոտավորապես 1477 թվականին։

Կույր Հարրի
Դիմանկար
Ծնվել է1440
Մահացել է1492
Մասնագիտությունպատմաբան և բանաստեղծ
 Blind Harry Վիքիպահեստում
Կույր Հարրի, հեղինակ՝ Ալեքսանդր Սթոդդարթ

Կենսագրություն խմբագրել

Քիչ բան է հայտնի Կույր Հարրիի կյանքի մասին։ Աղբյուրներից մեկը 1473-1492 թվականների Լորդ Գանձապետի գրառումներն են, որոնցում նշվում է, որ նրան վճարել են Ջեյմս IV թագավորի արքունիքում ներկայացումներ տալու համար։ Թագավորից Կույր Հարրին գումար է նվեր ստացել նաև Նոր Տարուն, իսկ 1492 թվականի հունվարի 2-ի վճարումը վերաբերում էր երկու գելացի տավղահարների հետ բալլադ երգելուն։ Սա վերջին գրառումն էր Հարրի մասին[1]։

16-րդ դարասկզբին Ուիլյամ Դանբարն իր «Ողբ Մեյքրիսի համար» աշխատության 69-րդ տողում նույնպես նշել է Հարրի մասին։ Պատմաբան Ջոն Մեյջորը Հարրի մասին գրել է 1518 թվականին։ Այս աղբյուրները տարակարծիք են, արդյոք նա կույր է եղել ի ծնե, թե ոչ, բայց Հարրին հաստատապես ունեցել է ռազմական փորձառություն։

Արարքներն ու գործեր խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Կույր Հարրին պնդում էր, որ իր գործը հիմնված էր Ուոլասի մանկության ընկեր ու անձնական քահանա Հայր Ջոն Բլեյրի գրքի վրա։ Այդ գրքի մասին մեր օրերում ոչինչ հայտնի չէ, ու հնարավոր է, որ գոյություն չի ունեցել։ Այն, որ Հարրին իր պատմությունը կապում է գրավոր բնագրի հետ, կարող է գրական հնարք լինել․ ժամանակակից շատ քննադատներ կարծում են, որ «Արարքներն ու գործերը» հիմնված է բանավոր վերարտադրության ու Կույր Հարրիի հայրենիքի ազգային ավանդույթների վրա։

Մերօրյա շատ պատմաբաններ կարծում են, որ «Արարքներն ու գործերը» Շոտլանդիայում ուժեղ հակաանգլիական տրամադրությունների ընթացքում գրված որևէ պատմավեպի չափածոյացված տարբերակն է։ Կասկածում են նաև, որ տասներկու հատորից բաղկացած այս գործը բացառապես Հարրիի աշխատանքն է։ Էլսփեթ Քինգը նշում է, որ որոշ անճշտություններից զատ, Ուոլասի հայրենասիրական ու ազգային նկարագրությամբ Հարրին ապահովում է հերոսի շարունակական հեղինակությունը։ Ռոբերտ Բուրնսն ընդունում է իր պարտքը Հարրի առջև, հետևյալ տողերը նրա «Ուոլասից» իր «Ռոբերտ Բուրնսի կոչը Բեննոքբուրնի իր բանակին» բանաստեղծության մեջ փոխադրելով․

Կեղծ բռնապետը մեռնում է յուրաքանչյուր թշնամու հետ,
Իսկ ազատությունը վերադառնում՝ յուրաքանչյուր հարվածի հետ,

որը նա համարում է "Հոմերոսին արժանի երկտող":

Քննադատություն խմբագրել

Մեյջորը քննադատել է Հարրիի կողմից Ուոլասի նկարագրությունը, այն հորինված համարելով։ Դրա որոշ մասեր չեն համապատասխանում այդ ժամանակի աղբյուրներին, օրինակ՝ պոեմում նկարագրված է, թե ինչպես է Ուոլասը բանակ առաջնորդում դեպի Լոնդոնի արվարձանները, և նկարագրվում են կասկածելի ծագմամբ որոշ դրվագներ, որոնցից հետո Ուոլասը հարձակվում է Լանարքի վրա։ Նկարագրվում է նաև, թե նա ինչպես է նա ծպտվում որպես քահանա, ծեր կին ու բրուտ, երբ փախստական էր ու ճամփորդում էր դեպի Ֆրանսիա՝ շոտլանդացիների համար օգնություն խնդրելու, որտեղ էլ հաղթում է երկու ֆրանսիացի մարտիկի ու մեկ առյուծի։ "Կա՞ն արդյոք ուրիշ շներ, որոնց կցանկանայիք սատկացնել", հարցնում է Ուոլասը Ֆրանսիայի թագավորին։

Որպես բանաստեղծ Հարրին ստորադասվում է Ջոն Բարբուրին, բայց գերազանցում է նրան գրաֆիկական ուժով, կենդանի նկարագրությամբ ու դեպքերի բազմազանությամբ։ Երբեմն նկատվում է Չոսերի ազդեցությունը․ ենթադրվում է, որ նա իմացել է նաև լատիներեն ու ֆրանսերեն։

1722 թվականին հրատարակված ջիլբերտֆիլդցի Ուիլյամ Հեմիլթոնի (մոտ․ 1665–1751 թ․թ․) թարգմանությունն ավելի հասանելի է դարձրել Կույր Հարրիի խոսքերը։ Պոեմն արժանացել է այնպիսի բանաստեղծների ուշադրությանը, ինչպիսիք էին՝ Ռոբերտ Բուրնսը, Լորդ Բայրոնը, Ռոբերտ Սաութին, Ջոն Քիթսը, Ջոանա Բեյլին ու Ուիլյամ Վորդսվորթը։ Թարգմանությունը նաև կարևոր աղբյուր է հանդիսացել Ռանդոլ Ուոլասի համար, երբ նա գրում էր մրցանակակիր հոլիվուդյան «Քաջ սիրտը» ֆիլմի սցենարը[2]։

Ուոլասյան բանահյուսություն խմբագրել

Կույր Հարրին հիշատակում է մի շարք ճակատամարտեր ու ռազմական ընդհարումներ, որոնց մասնակցել է Ուոլասը, բայց պատմաբանները դրանք համարում են ոչ ճիշտ։ Այդ կասկածելի ճակատամարտերից են՝ 1296 թվականին տեղի ունեցած Լոուդուն Հիլի ճակատամարտը, 1297 թվականին տեղի ունեցած Բիգգարի ճակատամարտը և հնարավոր է նաև Էլչո Փարքի ճակատամարտը։ Լոուդուն Հիլի ճակատամարտն այնպիսի խանդավառություն է առաջացրել, որ ճակատամարտի վայրում տեղադրվել է Ուոլասի հուշարձանը։ Նույն կերպ պատմաբանները ճիշտ չեն համարում նաև Հարրիի նկարագրած շոտլանդացի ազնվականների զանգվածային կախաղան բարձրացնելն Այրում, որը սակայն կրկնվել է մի քանի տեղ, այդ թվում՝ «Քաջ սիրտը» ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
  1. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 1 (1877), 184.
  2. Anderson, Lin. Braveheart: From Hollywood to Holyrood. Luath Press Ltd. (2005), p. 27.

Քաղվածքներ խմբագրել

  • Ժողովրդական բանահյուսություն, Բրիտանիայի առասպելներն ու լեգենդները (Լոնդոն, Ընթերցողի Հաճույք Ընկերություն, 1973), 520.
  • Կույր Հարրիի Ուոլասը, թարգմանությունը՝ Ուիլյամ Հեմիլթոնի, նախաբանը՝ Էլսփեթ Քինգի (Էդինբուրգ, Լուսթ Պրես, 1998). 0-946487-33-2.
  • Անն ՄաքՔիմ, Ուոլաս (խմբագիր) (Քանոնգեյթ Քլասիքս, 2003)

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • George Lillie Craik (1861). «Henry the Minstrel». A compendious history of English literature and of the English language. London: Griffin, Bohn, and company. էջեր 385–390.
  • Elycia Arendt (2002). «From Blind Harry to Braveheart: The Evolution of the William Wallace Legend». Braveheart and Broomsticks: Essays on Movies, Myths, and Magic. Buy Books on the web. ISBN 0-7414-1233-0.
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Harry the Minstrel» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 13 (11th ed.). Cambridge University Press. էջ 29.

Արտաքին հղումներ խմբագրել