Կուղբ Չուկան (ռուս.՝ «Бобрёнок Чука» ), խորհրդային մանկական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1953 թվականին։

Կուղբ Չուկան
Տեսակմուլտֆիլմ
ԵրաժշտությունՍուլխան Ցինցաձե
Երկիր ԽՍՀՄ
Տևողություն10 րոպե
Թվական1953

Պատմություն խմբագրել

Նկարված մուլտֆիլմը նկարահանել են ռեժիսորներ Արկադի Խինտիբիձեն և Գրիգորի Չմուտովը Վ. Պիրցխալավայի սցենարի հիման վրա. այն թողարկվել է 1953 թվականի։

Սյուժե խմբագրել

Մի անգամ ուժեղ ամպրոպի պատճառով կուղբերի ընտանիքի հետ դժբախտություն է պատահում. ջրհեղեղն ավերում է ամբարտակը, որը նրանք երկար ժամանակ կառուցում էին գետի մեջ։ Աշխատասեր կուղբերը նոր շինարարություն են սկսում, սակայն կուղբերից մեկը` փոքրիկ Չուկան, ծույլ էր և չէր ցանականում օգնել ընկերներին։ Հետագա պատմությունը Չուկիի արկածների մասին է, որը որոշում է նոր ընկերներ գտնել անտառում։ Նախ նա ծանոթանում է սկյուռիկների, իսկ հետո` ոզնու հետ։ Բայց կուղբը ստիպված է լինում փախչել սոված աղվեսից։ Չուկան հասկանում է, որ գոյատևել կարելի է միայն ընկերների հետ։ Նա վերադառնում է և սկսում է մյուսների հետ միասին ամբարտակ կառուցել։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Վ. Պիրցխալավա
  • Ռեժիսոր` Արկադի Խինտիբիձե, Գրիգորի Չմուտով
  • Բեմադրող նկարիչ` Բորիս Ստարիկովսկի
  • Նկարիչ-դեկորատորներ` Օ. Ջափարիձե, Ա. Տոդրիա, Ե. Խաչոյան
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Մարիա Ջագանիա, Ն. Կիլոսանիձե, Կ. Նադիրաձե, Ի. Մանջգալաձե, Գավրիիլ Լավրելաշվիլի, Ն. Տերիան, Նինա Պոմորցևա, Է. Մակաշվիլի, Մ. Խուբաշվիլի, Ն. Շալիկաշվիլի, Օ. Մամայ
  • Օպերատորներ` Լյուբով Կվալիաշվիլի, Սարրա Սպարսիաշվիլի
  • Կոմպոզիտոր` Սուլխան Ցինցաձե
  • Հնչյունային օպերատոր` Դավիդ Լոմիձե
  • Ձայնային ձևավորող` Վ. Դոլենկո
  • Օգնկանաններ` Ս. Տոպուզիս, Դ. Տարալաշվիլի

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS և DVD ձևաչափերով` մուլտֆիլմների ժողովածուներում.

  • «Կուղբ Չուկան», «Հեքիաթին հյուր» շարք։
  • «Չարաճճի երեխաները» «Հեքիաթին հյուր» շարք։

Այլ փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմի հիման վրա դիաֆիլմ է թողարկվել։
  • Մուլտֆիլմը որպես մեթոդական ձեռնարկ օգտագործվել է խորհրդային դպրոցների տարրական դասարաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել