Կուլպինի տուն (Տագանրոգ)

Կուլպինի տուն (ռուս.՝ Дом Кульпина), երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Պետրոսի փողոցում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի։

Կուլպինի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` ք. Տագանրոգ, Պետրոսի փողոց, տուն 30։

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Կուլպինի տունը

Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոցի և Նեկրասովի նրբանցքի խաչմերուկում գտնվող թիվ 30 տունը կառուցվել է մոտ 1870 թվականին։ Հենց սկզբից այնտեղ ապրել է ենթասպա Պավել Բույանովսկու ընտանիքը։ 1880-ական թվականների վերջից մինչև 1918 թվականը տանը բնակվել է նրա ազգականը՝ Անտոնը[1]։

Տան առաջին սեփականատերը եղել է թուրքահպատակ Իվան Կոնտեմիրովը։ 1870-ական թվականների վերջում նա տունը վաճառել է տագանրոգցի վաճառական Դմիտրի Ֆեոդորովիչ Կուլպինին։ Վերջինս եղել է հավատացյալ, հաճախել է եկեղեցի, աշխատել է Նիկոլաևյան մանկատանը կից գործող եկեղեցում որպես երեց։ Տունը գնելու համար միջոցները նա վաստակել է՝ զբաղվելով մանր առևտրով[1]։

XX դարի սկզբին տնատիրությունն անցել է Կուլպինի ժառանգներին։ 1925 թվականին, շենքի վերջին սեփականատեր վաճառական Բորիս Ֆեոդորովիչ Կուլպինի օրոք, շենքն ազգայնացվել է[1]։

1910-ական թվականներին տան մի քանի սենյակներ վարձով տրվում էին նավահանգստի պետ, արքունի խորհրդական Ա. Պ. Սեմենյուտային։ Սեմենյուտան մահացել է 1912 թվականի սեպտեմբերին։ Նույն տանը ժամանակին աշխատել է տիկին Ն. Ֆիվետի արհեստանոցը, որը զբաղվել է զգեստների կարուձևով։ Նա նաև իր գործն է սովորեցրել ցանկացողներին[1]։

1928 թվականին տանը գտնվել է ատաղձագործական արհեստանոց, որտեղ արտադրվել է կահույք, ավելի ուշ այստեղ գործել է սոցիալական դաստիարակության ինստիտուտը[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Կարմիր աղյուսից կառուցված տան ուղղանկյուն պատուհանները զարդարում են եռանկյունաձև քիվերն ու զարդաքիվերը։ Առաջին հարկի պատուհանները պատրաստված են կողպեքային քարով։ Շենքի անկյունում կառուցված է պատուհանով և սայրաձողով աշտարակ։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։ Ներկայումս սա բնակելի տուն է։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Дом 30 - Исторический Таганрог». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
  2. «Органы исполнительной власти. Список опубликованных правовых актов за 06.08.2019». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (хроника обывательской жизни). Таганрог, 2000.

Արտաքին հղումներ խմբագրել