Կուլիս, (անգլ.՝ coulisse, couler — սահել), թատերաբեմը աջ և ձախ կողմից եզրափակող, բեմի հայելուն (պորտալին) ուղղահայաց կամ այլ անկյան տակ, շարժական (թատերական հին շենքերում՝ անշարժ) վարագույրներ, որոնք քողարկում են բեմի ներքին՝ հանդիսատեսին ոչ ներկայանալի տարածությունները և միաժամանակ կազմում են ներկայացման գեղանկարչական պատկերի մի մասը՝ նրա պայմանական տարածական շրջանակը։ Փոխաբերական իմաստով կուլիսներ են կոչվում թատրոնի անդրբեմային՝ հանդիսատեսի համար «արգելված» բաժինները (տեխնիկական մաս, դերասանական սրահ, գրիմանոցներ և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 716