Կուզնեչնայա փողոց (Տագանրոգ)

փողոց Տագանրոգում

Կուզնեչնայա փողոց (ռուս.՝ Кузнечная улица), փողոց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ 

Կուզնեչնայա փողոց
ռուս.՝ Кузнечная улица
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
ՏեղանքՏագանրոգ
Երկարություն6160 ± 1 մետր
ՍկիզբԳոգոլի նրբանցք
ԱվարտԳալիցկու փողոց
Փոստային ինդեքս347930 և 347935

Աշխարհագրություն խմբագրել

Կուզնեչնայա փողոցը սկսվում է Գոգոլի նրբանցքից և ուղիղ գծով ձգվում դեպի հյուսիս-արևմուտք[1] մինչև Գալիցկու փողոցի հետ հատվելը[2]։ Երկարությունը 6160 մ է[2]։

Պատմություն խմբագրել

Կուզնեչնայա փողոցը հնագույններից մեկն է Տագանրոգ քաղաքում[1]։ Իր անվանումը Կուզնեչնայա (Դարբնոցային) փողոցը ստացել է դեռևս XIX դարի կեսերին` այնտեղ տեղակայված դարբնոցների պատճառով[3]։ Մինչ օրս պահպանվել են որոշ հին կառույցներ։ Օրինակ` հայտնի է, որ թիվ 1 տունը կառուցվել է 1870 թվականին և պատկանել է վաճառական Կոնստանտին Պիսմենսկուն։ Թիվ 3, 15, 16 տներում աղքատների համար գիշերելու տեղեր էին։ Տներից շատերը պատկանել են քաղքենիական դասի ներկայացուցիչներին[1]։

Ըստ պատմաբան Պավել Ֆիլևսկու հիշողությունների` 1918 թվականի հունվարին Կուզնեչնայա փողոցում դարանատեղից գնդացրով գնդակահարվել են Կիևի ենթասպայական 3-րդ դպրոցի յունկերները, որոնք հարկադրված բոլշևիկների հետ հրադադար էին կնքել և փորձել էին, ըստ պայմանավորվածության, լքել քաղաքը։

2003 թվականի փետրվարին քաղաքապետարանը որոշել է Կուզնեչնայա փողոցը Տրանսպորտնայա թիվ 144-ից և թիվ 167/3-ից (ներառյալ) մինչև Գալիցկու փողոցը վերանվանել Շիլոյի փողոց` փողոցի պատմական մասի համար պահպանելով Կուզնեչնայա անվանումը[4]։

Փողոցում գտնվում են խմբագրել

  • «Կարավայ-Յուգ» հացի գործարան` Կուզնեչնայա փողոց, 33

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Սկզբնապես նախատեսվում էր Ս. Ի. Շիլոյի անունով վերանվանել ամբողջ Կուզնեչնայա փողոցը[3]։ Սակայն բախվելով քաղաքացիների անսպասելի դիմադրությանը` քաղաքի վարչակազմը, Կոնստանտին Սեմերյակովի գլխավորությամբ, որոշել է վերանվանել փողոցի միայն մի մասը[3]։
  • Կուզնեչնայա փողոցով անցնում են տրամվայի գծեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Кузнечная улица в Таганроге». Վերցված է 2017 Ապրիլ 6-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Андреенко А. С. Кузнечный переулок / Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — С. 320. 
  3. 3,0 3,1 3,2 Макаренко В. Улица Кузнечная может стать наполовину улицей имени Сергея Шило Արխիվացված 2014-02-22 Wayback Machine // Город N. — 2003. — 5 февр.
  4. Собств. корр. Переименование части улицы Кузнечной не доставит хлопот её жителям Արխիվացված 2010-05-16 Wayback Machine // old.taganrog.ru. — 2003. — 21 февр.