Կուդրանիա եռատամնավոր
Կուդրանիա եռատամնավոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Cudrania tricuspidata (Carr. ) Burr | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Կուդրանիա եռատամնավոր (լատ.՝ Cudrania tricuspidata (Carr. ) Burr), թթազգիներ ընտանիքի, կուդրանիա ցեղի բույս։
ՆկարագրությունԽմբագրել
Տերևաթափ ծառեր կամ թփեր են՝ 8 —18 մ բարձրությամբ։ Ճյուղերը ծածկված են 5—30 մմ երկարության փշերով։ Տերևները օվալաձև են 3—8 սմ երկարությամբ, 3 խոշոր բլթակներով, 8—15 մմ երկարությամբ կոթուններով։ Ծաղկաբույլերը գլխիկներ են։ Պտուղները հյութալի են, գտնվում են նարնջակապտավուն, մսալի կոթունների' գինոֆորների վրա, որոնց տրամագիծը կազմում է 2,5 սմ։
ՏարածվածությունԽմբագրել
Բնական պայմաններում տարածված է Չինաստանում, Կորեայում, ճապոնիայում, ԱՄՆ է Ներմուծվել 1862 թ.: ՍՍՃՄ-ում մշակվում է սևծովյան ափերին և Միջին Ասիայում։ Հայաստանում մշակվում է 1968 թ., Տաշքենդից բերված սերմնաբույսերով։ Երևանի պայմաններում աճում է թփանման, քանի որ միամյա շիվերը գրեթե ամեն տարի ցրտահարվում են։ Դեռևս չի ծաղկում և չի պտղաբերում։ Ջերմասեր է, լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, բավականին արագ է աճում։ Պիտանի է միայն հանրապետության ցածրադիր շրջանների համար[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 166։