Կուբան-Մերձազովյան դաշտավայր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կուբան-Մերձազովյան դաշտավայր, Մերձկուբանյան դաշտավայր, հարթավայր Արևմտյան Նախակովկասում, Կուբանի ստորին հոսանքից հյուսիս։ Արևմուտքում ողողվում է Ազովի ծովով, հյուսիսից սահմանափակվում Դոն և Մանիչ գետերի ցածրություններով, արևելքից՝ Ստավրոպոլյան բարձրությունով։ Կազմված է մեզոզոյան նստվածքային ապարներից, ծածկված լյոսային ավազակապերով և կավերով։ Հյուսիս-արևմուտքում կա գազի հանքավայր։ Կլիման չափավոր ցամաքային է՝ տարեկան 400—600 մմ տեղումներով։ Սևահողային տափաստանները մեծ մասամբ հերկված են։ Կուբան-Մերձազովյան դաշտավայրը Հյուսիսային Կովկասի հացահատիկային կարևոր շրջանն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 711)։ |