«Կորնարդյան անտառ», անգլիացի նկարիչ Թոմաս Գեյնսբորոյի՝ 1748 թվականին հեղինակած նկար։ Հանրության շրջանում այն հայտնի է նաև «Գեյնսբորոյի անտառ», «Կորնար անտառ» անվանումներով։

Կորնարդյան անտառ
տեսակգեղանկար
նկարիչԹոմաս Գեյնսբորո[1]
տարի1748
բարձրություն122 սանտիմետր
լայնություն155 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն խմբագրել

Թոմասը «Կորնարդյան անտառ» կտավը նկարել է իր հայրենի Սադբերի քաղաքում, որտեղ նա վերադարձել էր 1748 թվականին հոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Կա ենթադրություն, որ Թոմասը նկարի աշխատանքները դեռ դպրոցական տարիներից է սկսել։ Այդ իսկ պատճառով մասնագետները չեն կարողանում հստակ ասել արդյո՞ք Թոմասը «Կորնարդյան անտառ»-ը 1748 թվականին է նկարել, թե շարունակել է նախկինում սկսած, սակայն անավարտ մնացած աշխատանքը։

Նկարագիր խմբագրել

Կտավում պատկերված չէ Սադբերի համայնապատկեր։ Նկարիչը իր ստեղծագործությունները պատկերում էր բացառապես արվեստանոցում, որտեղ կար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ ծաղիկներ, ծառեր և նույնիսկ կենդանիներ։ «Կորնարդյան անտառ» կտավը նույնպես ստեղծվել է նկարչի՝ Սադբերում գտնվող արվեստանոցում։

Նկարի աջ կողմում պատկերված գետակի մակարդակը ավելի բարձր է, քան ձախ կողմում պատկերված ճանապարհը, սակայն ջուրը չի ողողում այն։ Թոմասին ամենից քիչն էր հետաքրքրում իրականությունն ու աշխարհագրական հաշվարկները։ Նա այդ տեսարանը հենց այդպիսին էր տեսնում և ոչ այլ կերպ։

Նկարը պատկերված է գեղանկարչության հոլանդական դպրոցի դասական նատուրալիստական ոճով։ Այս ուղղության էտալոնն են համարվում հոլանդացի նկարիչ Անտոնիս վան Դեյքը, ում ստեղծագործությունները ներշնչման աղբյուր են հանդիսացել Գեյնսբորոյի վաղ ստեղծագործական տարիներին։

Նկարում ամեն ինչ շարժման մեջ է գտնվում. արևը լուսավորում է դաշտերը և թվում է, թե հեռվում երևացող գյուղական տների տանիքները կհասնեն ճանապարհին։ Դեպի կտավը դիտողին է շարժվում հոգնած ճանապարհորդը, ով ուսին կրում է ծանր պարկ։ Ձանձրույթը զսպել չկարողացող շունը հետևում է տիրոջը քայլ առ քայլ։ Ձախ կողմում պատկերված է երիտասարդ, ով բահով փոս է փորում է։ Սակայն ակնհայտ է, որ նրա ուշադրությունը ուղղված է իրեն այցելության եկած նրբագեղ աղջնակը։ Նկարի ստորին հատվածում փայտահատն է, ով ջանասիրաբար կապում է ծառի կտրված ճյուղերը։ Ակներև է, որ նա այդ աշխատանքը վաղուց է սկսել, որովհետև նրա շունը հասցրել է ձանձրանալ ու քնել։ Ճանապարհի աջ կողմում՝ բլրի վրա երկու ավանակ են կանգնած։ Նրանցից մեկը, ականջները ցցած, նայում է ուղիղ նկարը դիտողի աչքերին։

Որքան էլ նկարը խորհրդավորության քողով է ծածկված, այնուամենայնիվ, այն աչքի է ընկնում իր պարզությամբ, ինչին նպաստում են նաև կանաչա-շագանակագույն երանգները։

Գրականություն խմբագրել

  • Леонард Д. Н. "Мир Гейнсборо. 1727—1788.", М.:Терра, 1998.
  • Кроль А. Е. "Английская живопись XVI—XVIII веков в Эрмитаже", Л., 1981.

Ծանոթագրություններ խմբագրել