Կովալյովի տուն (ռուս.՝ Дом Ковалева), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Գտնվում է Մոսկովյան փողոց, 23 հասցեում։ Պահպանվում է օրենքով համաձայն 18.11.1992 թվականի թիվ 301 որոշման[1]։

Կովալյովի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱզով
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1912 թվականին Ռոստովի մարզի Ազով քաղաքի Մոսկովյան, 23 հասցեում կառուցվել է երկհարկանի շենք։ Տունը գտնվում էր թանգարանի դիմաց, նրա սեփականատերը և հիմնադիրը Գ. Ի. Կովալյովն էր։ Տան կառուցումից անմիջապես հետո այնտեղ տեղավորվեց Գ. Ի. Կովալյովի տեխնիկական ունիվերսալ խանութը, որտեղից քաղաքացիները կարող էին ձեռք բերել տարբեր տեսակի ապրանքներ` էլեկտրական լամպեր, մսաղացներ, գրամոֆոններ, պատի և գրպանի ժամացույցներ, բրեզենտե պարկեր, հեծանիվներ, կարի մեքենաներ, սրճաղացներ, ձայնասկավառակներ։ Իր տան նկուղը Կովալյովը հատկացրել էր ռուսական գինիների մառանին, իսկ խանութին կից սկսել էր գործել փականագործական-մեխանիկական արհեստանոց։

Այս շենքն իր գոյության տարբեր ժամանակահատվածներում պատկանել է քաղաքային հաստատություններին. այստեղ գործել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, գտնվել են առևտրապահեստային բնույթի տարածքներ, աշխատել են շրջանային խնայդրամարկղը և ԽՍՀՄ պետապը[2]։

Կովալյովի տունն այն եզակի շինություններից է, որոնք պահպանվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[3]։

Նկարագրություն

խմբագրել

Կովալյովի տան ճարտարապետությունը բնութագրվում է բարձր առաստաղներով, մեծ չափերի պատուհաններով, պատշգամբներով, որոնք զարդարված են կոփածո նախշերով։ Տանիքի ծածկույթը սոխաձև է[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել