Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը զբաղեցնում է բավականին փոքր տարածք։ Սակայն կապված աշխարհագրական դիրքի և ռելիեֆի բարդ կառուցվածքի հետ՝ Կոսովոյի կլիման բավականին բազմազան է։

Կոսովոն գտնվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնության հարավային մասում, նրա վրա ներգործում է միջերկրածովյան մեղմ կլիման և եվրոպական մայրցամաքային կլիման։ Գլխավոր գործոնները, որոնք ազդում են Կոսովոյի կլիմայի վրա, հետևյալն է՝ նրա դիրքը Եվրասիայի և Աֆրիկայի հարաբերության մեջ, Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը, օդային զանգվածները (արևադարձային, արկտիկական և մայրցամաքային) և այլն։ Ոչ նշանակալի գործոններ են ռելիեֆը, ջրագրությունը, դաշտավայրերը և բուսականությունը[1]։

Կլիմայական շրջաններ

խմբագրել

Իբար գետի հովտի կլիմայական շրջանը գտնվում է մայրցամաքային օդային զանգվածի ազդեցության տակ։ Այդ պատճառով տարածաշրջանի այդ մասում ձմեռը ավելի ցուրտ է միջինում −10 °C ջերմաստիճանով, երբեմն մինչև −26 °C։ Ամառը բավականին շոգ է միջինում 20 °C ջերմաստիճանով, երբեմն մինչև 37 °C։ Այդ շրջանը բնութագրվում է չոր կլիմայով և տարեկան ընդհանուր տեղումների մոտ 600 մմ քանակով։

Մետոհիայի կլիմայական շրջանը, որը ներառում է Բելի Դրին գետի ավազանը, խիստ կախված է տաք օդային զանգվածներից, որոնք գալիս են Ադրիատիկ ծովից։ Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է 0,5 °C-ից մինչև երբեմն 22,8 °C։ Տարեկան տեղումների ընդհանուր քանակն այս կլիմայական շրջանում կազմում է 700 մմ։ Ձմեռը բնութագրվում է ձյան ուժեղ տեղումներում։

Լեռնային և անտառային տարածաշրջանների կլիմայական շրջանը բնութագրվում է տիպիկ անտառայի կլիմայով, որը կապված է առատ տեղումների հետ (տարեկան 900-1300 մմ), ինչպես նաև ամառներով, որոնք կարճ ու սառն են, և ձմեռներով, որոնք հիմնականում ցուրտ են և ձյան մեծ քանակով։

Այսինքն, Կոսովոյի տարածքը բնութագրվում է փոփոխական ջերմաստիճանով ու խոնավությամբ արևային կլիմայով[2]։

Օդի ջերմաստիճան

խմբագրել

Կոսովոյում գոյություն ունեն օդի ջերմաստիճանի էական տարբերություններ. արևելյան կողմը արևմտյանի սառն է։

Կոսովայի տարեկան միջին ջերմաստիճանը 9,5 °C է։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 19,2 °C, ամենացուրտ ամիսը հունվարն է՝ −1,3 °C։ Տարեկան միջին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Պրիզրենում (12 °C), ամենացածր ջերմաստիճանը՝ Պոդուևոյում (9 °C)։ Բացի Պրիզրենից և Իստոկից՝ մնացած բոլոր օդերևութաբանական կայանները հունվարի միջին ջերմաստիճանը նշում են 0 °C-ից ցածր։

Ջերմաստիճանին միջին արժեքին զուգահեռ՝ Կոսովոյի ջերմային բնույթն առավել պարզ է դառնում էքստրեմալ նշանակության վերլուծության դեպքում։ Բոլոր օդերևութաբանական կայաններում առավելագույն արժեքը 35 °C-ից բարձր է, իսկ բացարձակ նվազագույնը գրանցվել է 1963 թվականի հունիսի 6-ին Գնիլանում՝ −32,5 °C։ Հիմնվելով ամփոփ տեղեկության վրա՝ Կոսովոյի միջին արժեքների միջին տատանման մեծությունը կազմում է 20,5 °C, իսկ էքստրեմալ արժեքների տատանման մեծությունը կազմում է 71,5 °C։ Կոսովոյի հարթավայրային մասերում արևադարձային օրերը սովորաբար տևում են մոտ 30 օր[3]։

Քաղաք Բարձրությունը ծ. մ. Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Պեչ 523 0.1 1.3 5.9 11.5 15.4 19.5 22.2 20.9 17.7 12.6 7.9 0.8 11.3
Պրիզրեն 436 1.4 3.1 7.8 12.9 16.8 21.1 23.7 22.8 19.3 14 9.3 2.5 12.9
Միտրովիցա 521 −0.7 0.5 5.3 10.5 14.9 18.9 21.5 20.3 16.8 11.9 7.2 0.5 10.6
Պրիշտինա 630 −0.9 0.1 4.8 10.5 14.9 19.1 21.1 20 16.3 11.8 7.1 0.3 10.4
Կոսովոյի օդի ջերմաստիճանը °C-ով[4]

Քամիներ

խմբագրել

Քամիների միջին արագությունը Պեչում կազմում է 1,3 մ/վ-ից մինչև 2,4 մ/վ։ Քամու առավելագույն արագությունը մոտ 31 մ/վ է, այն գրանցվել է մարտին և ապրիլին, վնասներ է հասցնում շենքերին[5]։

Ինսոլյացիա

խմբագրել
 
Կոսովոյի ինսոլյացիայի գրաֆիկ[3]

Ինսոլյացիան երկրի մակերևույթի ճառագայթահարում արեգակնային ուղիղ կամ գումարային ճառագայթմամբ որևէ ժամանակահատվածում։ Այն կարևոր կլիմայական բնութագրիչ է։ Ինսոլյացիայի շրջանը կախված է աստղաբանական, օդերևութաբանական և ռելիեֆային գործոններից։ Ինսոլյացիան քիչ է նեղ հովիտներում, գետահովիտներում և լեռնաշղթաներում։

Կոսովոն տարեկան արև ունի միջինը 2066 ժամ կամ օրական մոտավորապես 5,7 ժամ։ Ինսոլյացիան ամենաբարձր արժեքին հասել է Պրիշտինայում և կազմում է տարեկան 2140 ժամ, իսկ ամենաքիչը՝ Պեչ (1958 ժամ), Ուրոշևաց (2067 ժամ) և Պրիզրեն (2099 ժամ) քաղաքաներում։ Կոսովոյի առավելագույն ինսոլյացիան լինում է հուլիսին, իսկ նվազագույնը՝ դեկտեմբերին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Riza Çavolli 1993, p. 22
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. 3,0 3,1 3,2 Riza Çavolli 1993, p. 23
  4. Departamenti i Gjeografisë 2004, p. 131
  5. Riza Çavolli 1993, p. 25

Գրականություն

խմբագրել
  • Çavolli, Riza (1993). Gjeografia e Kosovës. ETMMK.
  • Geographical Association of Kosova (2008). Geographical Exploration. SHOQATA E GJEOGRAFËVE TË KOSOVËS.
  • Group of authors (2004). 40 Vjetori i Departamentit të Gjeografisë. DEPARTAMENTI I GJEOGRAFISË. 9951-00-032-0

Արտաքին հղումներ

խմբագրել