Կոսովոյի ապագայի համար դաշինք

Կոսովոյի ապագայի համար դաշինք (ալբ․՝ Aleanca për Ardhmërinë e Kosovës, ԿԱՀԴ), քաղաքական կուսակցություն Կոսովոյում։ Այն ձևավորվել է 2001 թվականի ապրիլի 29-ին։

Կոսովոյի ապագայի համար դաշինք
Aleanca për Ardhmërinë e Kosovës
Պատկեր:Aleanca për Ardhmërinë e Kosovës.svg
Տեսակկուսակցություն
Երկիր Կոսովո
ԱռաջնորդՌամուշ Հարադինայ
ՀիմնադիրRamush Haradinaj?
Հիմնադրված2001 թվականի ապրիլի 29
Գաղափարախոսություն

Ալբանական ազգայնականություն Ազգային պահպանողականություն[1]Տնտեսական լիբերալիզմ[2] Հովանավորչություն

Եվրոպամետություն[3]
Քաղաքական հայացքաջ-կենտրոնամետ կամ աջամետ
Պաշտոնական գույն(եր)Կապույտ
ՇտաբՊրիշտինա
Կոսովոյի Հանրապետության խորհրդարան
8 / 120
Քաղաքապետեր
6 / 38
Ավագանի
127 / 994
Կայքaak-ks.com

Ղեկավարություն խմբագրել

Կուսակցության ներկայիս նախագահն է Ռամուշ Հարադինայը։ 2004 թվականի դեկտեմբերին խորհրդարանը նրան ընտրեց Կոսովոյի վարչապետ և նա ստեղծեց կոալիցիոն կառավարություն ամենամեծ կուսակցության՝ Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) հետ։ Նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնում 2005 թվականի մարտին այն բանից հետո, երբ իմացավ, որ իրեն նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի կողմից 37 հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել։ Նա ստացավ լիակատար արդարացում դատարանից 2008 թվականի ապրիլի 3-ին։ Նա վերադարձավ Կոսովո և անմիջապես վերսկսեց կուսակցության նախագահի պարտականությունները։

Հետագայում, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Ռամուշ Հարադինայը կրկին հաստատվեց վարչապետի պաշտոնում և պաշտոնավարեց մինչև 2020 փետրվարի 3-ը։

Այժմ ԿԱՀԴ-ն ունի երեք փոխնախագահներ՝ Բլերիմ Շալա, Նաիմ Մալոկու և Ահմեթ Իսուֆի։

Ներկայիս գլխավոր քարտուղարը Բուրիմ Ռամադանին է, իսկ կազմակերպության քարտուղարը՝ Իբրահիմ Սելմանայը։

Խորհրդարանում խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած վերջին խորհրդարանական ընտրություններում դաշինքը ստացավ ժողովրդական քվեների 11,51%-ը և Կոսովոյի խորհրդարանի 120 տեղերից 13-ը, ինչը այն դարձրեց չորրորդ քաղաքական ուժը։ Այս ընտրությունների արդյունքում ԿԱՀԴ-ն հեռացավ իշխանությունից և դարձավ ընդդիմադիր ուժ։

Տեղական ընտրություններ խմբագրել

2017 թվակամի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ԿԱՀԴ-ն իշխանության անցավ արևմտյան և կենտրոնական Կոսովոյի 7 համայնքներում՝ Դեչան, Գյակովա, Յունիկ, Կլինա, Սուվա Ռեկա, Օրահովաց, Օբիլիչ։

Քաղաքական դիրքորոշում խմբագրել

Քաղաքական սպեկտրում ԿԱՀԴ-ն գտնվում է մի փոքր աջ։

Կուսակցության անվանումը և խորհրդանիշները խմբագրել

Կուսակցության դրոշը կարմիր, սև և սպիտակ է։ Սպիտակը ներկայացնում է խաղաղություն, կարմիրն ու սևը Կոսովոյի 96% ալբանական մեծամասնության ազգային գույներն են։

Կուսակցության անվան՝ «Կոսովոյի ապագայի համար դաշինք» (ԿԱՀԴ), ընտրությունը բացատրվում է Ռամուշ Հարադինայի երկրորդ գրքում։ Քանի որ Կոսովոյի նախորդ կուսակցությունների հապավումը սկսվում էր բաղաձայններով, ԿԱՀԴ-ի (ալբան․՝ AAK) համար ընտրվեց ձայնավոր, քանի որ այն կարծես թե ավելի կոպիտ է և ավելի բաց։ «Ապագա» բառը ընտրվեց՝ նշելու համար, որ կկանգնեցվի կոմունիստական հին միտումը՝ հետադարձ հայացք գցելով որևէ մեկի պատմության վրա։ Ի վերջո, «դաշինքը» ընտրվեց ՆԱՏՕ-ի դաշինքի հետ ասոցացման պատճառով, որը մեծապես ակնհայտ է Կոսովոյում 1999 թվականի Կոսովոյի պատերազմում նրա միջամտության համար, և նաև դրա շնորհիվ է առաջացնում միասին աշխատելու գաղափարը`նպատակների հասնելու համար։

Դաշինքն ի սկզբանե ձևավորվել է մի քանի փոքր կուսակցությունների կողմից.

  • Կոսովոյի ժողովրդական շարժում (Lëvizja Popullore e Kosova - LPK )
  • Կոսովոյի խորհրդարանական կուսակցություն (Partia Parlamentare e Kosova)
  • Կոսովոյի քաղաքացիական դաշինք (Aleanca Qytetare e Kosova)
  • Կոսովոյի ազատագրման ազգային շարժում (Lëvizja Kombëtare për Çlirimin e Kosova)
  • Ալբանիայի ազգային միության կուսակցություն (Partia e Unitetit Kombëtar Shqiptar)
  • Քրիստոնեա-դեմոկրատների ալբանական միություն (Unioni Shqiptar Demokristian)

Ընտրության արդյունքները խմբագրել

Տարի Քվեարկողներ % Նստատեղեր Դիրք +/– Կառավարություն
2001 թվական 61,688 7,83%
8 / 120
4-րդ Ընդդիմություն
2004 թվական 57,931 8,39%
9 / 120
  3-րդ   1
2007 թվական 54,611 10.35%
10 / 120
  4-րդ   1 Ընդդիմություն
2010 թվական 77,130 11.04%
12 / 120
  4-րդ   2 Ընդդիմություն
2014 թվական 69,793 9.54%
11 / 120
  4-րդ   1 Ընդդիմություն
2017 թվական PAN կոալիցիայի մի մասը
10 / 120
  4-րդ   1
2019 թվական 96.872 11.51%
13 / 120
  4-րդ   3 Ընդդիմություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Korhonen, Jani (2019 թ․ հոկտեմբերի 3). «Kosovan Elections: Fractured Alliances Cast Long Political Shadows». Europe Elects.
  2. Political Parties in Kosova – Profile and Ideology, Friedrich Ebert Foundation, 2008 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  3. «Kosovo: early elections to be held June 8». ANSA. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.