Կոռնագոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Cornago), միջնադարյան ամրոց է, որ գտնվում են Իսպանիայի Լա Ռիոխա ինքնավար համայնքում։

Կոռնագոյի ամրոց
Castillo de Cornago
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԿոռնագո
Երկիր Իսպանիա
Անվանված էHouse of Luna?
Կայքcastillodecornago.es/centro-interpretacion/index.html
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Cornago Վիքիպահեստում

Ամրոցը գտնվում է բնակավայրի մոտ գտնվող բլրի ամենաբարձր վայրում, որը հանդիսանում է նրա հիմքը։ Ամրոցի պարիսպները ամուր և հաստ են, որը հնարավորություն էր տալիս լավ պաշտպանվել միջնադարում ընթացող ճակատամարտերի ժամանակ։

Նրա սեփականատերը եղել է Դ. Ալվարո դե Լունային[1]։

Պատմություն

խմբագրել

Կոռնագոյի ամրոցի պատմությունը կապված է աչագոնական ծագում ունեցող Լունա ազնվական ընտանիքի հետ։ Ամրոցը նրանց է պատկանել 14-րդ, 15-րդ և 16-րդ դարերում։

1420 թվականին Խուան 2-րդ արքան ամրոցը, ինչպես նաև նրա հարակից տարածքները, որոնք պատկանել են նրա հորը, ծառայեցրել է որպես հարսանեկան նվեր Կոռնագոներին։

1440 թվականին նա միացնում է Կոռնագոն և Խուբերան իր աղջկա՝ Մարիա դե Լունայի, համար, ով ամուսնանում է նրա զարմիկ Խուան դե Լունայի հետ, որը հանդիսանում էր Խուան Հուրտադո դե Մոնդեզայի որդին։

1484, 1485 և 1486 թվականներին իր բերրի և հարուստ հողատարածքների համար ամրոցը դառնում է տարբեր ազնվական ընտանիքների կռվախնձոր։

Նկարագրություն

խմբագրել

Ամրոցը ունի քառակուսի հատակագիծ։ Շինարարության համար օգտագործվել է աղյուս։ Ունի շրջանաձև երեք աշտարակներ, որոնք ավարտվում է ատամնավոր պսակով։ Բակը ընդարձակ է։ Աշտարակներից չորրորդը ունի քառակուսի հատակագիծ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Goicoechea, Cesáreo (1949). Castillos de la Rioja, notas descriptivas e históricas. Logroño. pp. 125 pp. ISBN 84-398-9272-1