Կոռալ Անտոն ամրոց (իսպ.՝ Castillo de Corral Antón), գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Միլառես բնակավայրի մոտ։ 2002 թվականի հունիսի 3-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0010790 գրանցման համարի ներքո։

Կոռալ Անտոն ամրոց
Castillo de Corral Antón
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն39°14′09″ հս․ լ. 00°46′37″ ամ. ե.HGЯO
ՀասցեՎալենսիա
Վարչական միավորՄիլառես
ԵրկիրԻսպանիա
Կառուցվածանհայտ
Կառուցողանհայտ
Ճարտարապետանհայտ
Պատվիրողանհայտ
Անվանված էանհայտ
Շինանյութաղյուս
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Ընթացիկ վիճակկիսավեր
Վերահսկվում էR-I-51-001079
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Corral Antón Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Ամրոցը գտնվում է Միլառես բնակավայրի թիկունքում, լեռան ամենաբարձր հատվածի վրա։ Այն գտնվում է տարածքի նկատմամբ իշխող և ավելի բարձր դիրքում, քան նրան մոտ գտնվող Աբաջո ամրոցը (իսպ.՝ Castillo de Abajo), որը ավելի ցածր դիրք է զբաղեցնում։

21-րդ դարի սկզբին ամրոցից շատ քիչ հատված է պահպանվել։ Պահպանվել է ամենակարևոր աշտարակի հատվածի մի մասը, ինչպես նաև պահպանվել է պարսպի ամենադժվար հասանելի հատվածը, որը նաև վտանգ է ներկայացնում այցելուների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել