Կոնստանտին Նոսկով
Կոնստանտին Նոսկով (ռուս.՝ Константин Юрьевич Носков, սեպտեմբերի 26, 1978, Օկտյաբրսկիյ (քաղաքատիպ ավան, Ուստյանսկի շրջան), Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և պետական գործիչ։ 2018 թվականի մայիսի 18-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը եղել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար (պաշտոնակատար՝ 2020 թվականի հունվարի 15-ից մինչև 21-ը)[1]։
Կոնստանտին Նոսկով ռուս.՝ Константин Юрьевич Носков | |
Կրթություն՝ | Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց և Moscow State University of Instrument Engineering and Computer Science? |
---|---|
Մասնագիտություն՝ | տնտեսագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 26, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Օկտյաբրսկիյ (քաղաքատիպ ավան, Ուստյանսկի շրջան), Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ի ծնե անուն | ռուս.՝ Константин Юрьевич Носков |
ՏՏ ոլորտի փորձագետ է, Ռուսաստանի Դաշնության կառավարության վերլուծական կենտրոնի ղեկավար (2012-2018 թվականներին)։
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել2000 թվականին ավարտել է Մոսկվայի սարքաշինության և ինֆորմատիկայի պետական ակադեմիան՝ «Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտությամբ։
2001 թվականին ավարտել է տնտեսագիտության Բարձրագույն դպրոցի մագիստրատուրան՝ «Ռազմավարական կառավարում» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2000-2001 թվականներին եղել է ՆՏՎ հեռուստաալիքի «Մեծ փողեր» ծրագրի տնտեսական վերլուծաբանը։
2001-2008 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունում։
2001-2004 թվականներին եղել է գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության և տնտեսության զարգացման ծրագրերի դեպարտամենտի տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ։
2004-2008 թվականներին՝ Սոցիալ-տնտեսական բարեփոխումների ռազմավարության դեպարտամենտի փոխտնօրեն, Կատարողական բյուջեի և Համախմբված ֆինանսական հաշվեկշռի վարչության փոխտնօրեն։
2008-2009 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության պետական կառավարման, տարածաշրջանային զարգացման և տեղական ինքնակառավարման վարչության տնօրենի տեղակալ։
2009-2011 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի դեպարտամենտի տնօրեն։
2012 թվականի նոյեմբերի 30-ից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր վերլուծական կենտրոնի ղեկավար[2]։
Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար
խմբագրել2018 թվականի մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոր կառավարության կազմում Կոնստանտին Նոսկովին առաջարկել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության ղեկավարի պաշտոնում[3]։
Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով նշանակվել է նախարարի պաշտոնում[4]։
Չնայած նախագահի վարչակազմի կողմից գործադրվող ճնշումներին, 2019 թվականի հուլիսին դեմ է արտահայտվել ինտերնետ ընկերություններում արտասահմանյան կապիտալի մասնաբաժնի սահմանափակման մասին օրինագծին, որը Պետդումա է մտցվել «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Անտոն Գորելկինի կողմից։ Ըստ նախարարի՝ օրինագիծն ուղղված է «Յանդեքս» և «Mail.ru» խմբի աշխատանքներին, որոնք «Ռուսաստանի ազգային սեփականությունն են»։ Բացի այդ, նա օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը համարել է պետության կողմից ՀԵԿ-ի շրջադարձը[5][6]։
2020 թվականի հունվարի 15-ին Դաշնային ժողովին Նախագահի ուղերձի հրապարակումից հետո, որում Վլադիմիր Պուտինը հանդես է եկել կողմ՝ Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ մտցնելու օգտին, այդ թվում՝ կառավարության ձևավորման շուրջ, երկրի նախարարների կաբինետը պաշտոնաթող եղավ։ Միխայիլ Միշուստինի կառավարության նոր կազմում չի ընդգրկվել[7]։
Մրցանակներ
խմբագրելՏնտեսագիտության բարձրագույն դպրոցի HSE Alumni Awards 2009 մրցանակի դափնեկիր[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Правительство РФ подало в отставку
- ↑ «Носков Константин Юрьевич» (անգլերեն). ac.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Названы кандидаты на должности министров в новом правительстве // Lenta.Ru
- ↑ Президент подписал указы о составе нового Правительства // Президент России
- ↑ Глава Минкомсвязи выступил против законопроекта о «значимых информационных ресурсах»
- ↑ Кремль требует от чиновников поддержать закон против «Яндекса»
- ↑ «Министр цифрового развития уйдет в отставку». РБК. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Высшая проба 2009» (ռուսերեն). alumni.hse.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր վերլուծական կենտրոն: // Ռուսաստանի Դաշնության Կառավարության Պորտալ։